-
18.07.2014|
11:56
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտված է, փոթորկված կրքերը եթե չեն էլ հանդարտվել, համենայն դեպս, խաղաղ ափեր վերադառնալու կայուն միտում են դրսևորում: Այնպես որ, ժամանակը պահանջում է մտնել աշխատանքային խաղաղ հուն, տեսնել ինչ է կատարվում աշխարհի մարզական կյանքում առհասարակ:
-
18.07.2014|
11:51
Հայաստանյան մամուլի և կինոաշխարհի ներկայացուցիչների համար իսկապես իրադարձություն էր հանդիպումը աշխարհին իր ֆիլմերով զարմացրած կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկի հետ: Նրան ներկայացնող Միքայել Ստամբոլցյանն իրավացիորեն նկատեց, թե այնքան հանրահայտ դեմք է մեր հյուրը, որ նրա մասին բոլորն ամեն ինչ գիտեն և կարծես ի մոտո ճանաչում են այդ մարդուն:
-
18.07.2014|
11:49
Երևանյան 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում ընդգրկված Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղ» ֆիլմը պատմում է խուլ ու համրերի մասնագիտական գիշերօթիկ դպրոցի առօրյայի մասին: Առօրյա, որ լի է վտանգավոր որոգայթներով, գրված և չգրված օրենքների պարտադրանքներով ու նաև մարդկային անկեղծ մղումներ ենթադրող պարագաներով:
-
18.07.2014|
11:46
Հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014 թ. հաղթողների անունները: Մրցանակի միջազգային հանձնաժողովի որոշման արդյունքները կներկայացնեն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:
-
18.07.2014|
11:39
Ազգային գործարար և նվիրյալ մեծ բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանը կյանքից հեռացավ, ցավոք, կառուցված չտեսնելով «Կասկադում»` «Ջերարդ Լ. Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանի» իր երազած կառույցը։ Այսօր այդ կառույցի շինհրապարակի հսկայածավալ փոսում առկա կիսակառույց նկուղի վեր ցցված, ժանգոտող արմատուրաներն են դարձել նախատեսված մասշտաբային թանգարանի շատ տխուր վկաները:
-
18.07.2014|
11:32
«…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել եմ «Իրատես de facto»-ի իմ գործընկեր, գրող, գրականագետ, հրապարակախոս ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԻՆ` զրույցի համար անկյունաքար ունենալով վերջերս նրա լույս ընծայած երկու գիրքը:
-
18.07.2014|
11:30
Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը տարբեր մեկնաբանությունների արժանացավ սոցցանցերում: Դատելով շատ ու շատ արձագանքներից՝ կարելի է համարել, որ շնորհիվ որոշ խմբերի՝ Ադրբեջանը հասավ իր նպատակին՝ խուճապ առաջացնելով կամ ստիպելով, որ վերջիններս խուճապ առաջացնեն հանրության որոշակի շրջանակների մեջ:
-
18.07.2014|
11:29
«Ոսկե ծիրան» փառատոնը ներկայացնում է հարգանքի տուրքի ծրագիր` ի պատիվ վրացի ռեժիսոր, կինոդրամատուրգ ՕԹԱՐ ԻՈՍԵԼԻԱՆԻԻ 80-ամյա հոբելյանի: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն նրա «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը:
-
18.07.2014|
11:26
Այո, որքան էլ զարմանալի է, մեր օրերում էլ բարի լուրեր կան, որոնք մեկ մեխով էլ են ամրացնում պետության տախտակամածի փայտերը, բայց երբ մի քիչ ուժեղ են հարվածում, մեխերը երբեմն... ծռվում են։
-
18.07.2014|
11:25
«Հաղթանակ» զբոսայգին (հանրությանն առավել հայտնի «Մոնումենտը») ամռան այս տապին շատ մանուկների է իր մոտ «կանչում»: Երեկոյան ժամերին նրանց թիվը բավականին մեծ է լինում, որոնք տարբեր կարուսելների գույներով ու լույսերով հրապուրված՝ չեն ցանկանում գեթ մեկը բաց թողնել: Սակայն դրանց անվտանգությունը խիստ մեծ կասկած է հարուցում: