-
06.07.2014|
13:23
Կիրակի գիշերը «Արթուր» փոթորիկը հսկայական վնաս է հասցրել Կանադայի հարավ- արևելյան շրջաններին՝ առանց էլեկտրաէներգիայի թողնելով ավելի քան 200 հազար բնակելի և գրասենյակային շենքեր:
-
06.07.2014|
13:18
Բուենոս Այրեսում անհայտ մարդիկ այլանդակել են Արգենտինայի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը՝ կտրելով նրա ցուցամատները:
-
06.07.2014|
13:16
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է առանց հապաղելու վերսկսել ՈՒկրաինայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքը:
-
06.07.2014|
13:09
Հայտնի դարձան ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի զույգերը: Արգենտինացիները նվազագույն հաշվով պարտության մատնեցին բելգիացիներին ու զույգ կազմեցին հոլանդացիների հետ, ովքեր գոլազուրկ 120 րոպեից հետ կոստառիկացիների դիմադրությունը կոտրեցին ի հաշիվ ավելի հաջող իրականացված տասնմեկմետրանոց տուգանայինների /4:3/:
-
05.07.2014|
21:19
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց:
-
05.07.2014|
21:17
Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը դադարեցրել է «Ռոսիա-24» հեռուստաընկերության արտոնագիրը, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել մոլդովական չորս հեռարձակող ընկերությունների նկատմամբ:
-
05.07.2014|
21:15
Ըստ orer.eu-ի՝ Նիդերլանդների Օվերեյսել մարզի խորհրդարանը 2014 թ. հուլիսի 2-ի նիստում ընդունել է բանաձև, որտեղ արտահայտված է խորհրդարանի դիրքորոշումը անցած հունիսի մեկի թուրքական կազմակերպությունների բողոքի ցույցի հանդեպ, որն ուղղված էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ:
-
05.07.2014|
14:55
Երկկողմ միջպետական համաձայնագրերով և Իսրայելի սփյուռքի նախարար Նաֆթալի Բենեթի նախաձեռնությամբ` հուլիսի 7-14-ին Իսրայելում կկայանան հայ մշակույթի օրեր, նախատեսվում են «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի, «Կադանս» երաժշտական անսամբլի, Ինգա և Անուշ Արշակյանների համերգները Թել Ավիվում և Հայֆայում, կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես:
-
05.07.2014|
14:53
Լիտվայի քաղաքական խորհուրդը որոշել է ազատել բոլոր նախարարների բոլոր տեղակալներին՝ լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Ալգիրդաս Բուտկևիսիուսը:
-
05.07.2014|
14:51
Միջազգային միջնորդների վեցնյակի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների վեցերորդ փուլից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին սկսել են վերջնական փաստաթղթի քննարկումը՝ հայտնել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը:
blank" class="zoomgraphics">.