-
30.06.2014|
14:25
Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրումը սկսված է։ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։
-
30.06.2014|
14:02
«Պետությունը պետք է սեփական իրավական համակարգ զարգացնի` առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը»: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Հրաշալի խոսքեր են:
-
30.06.2014|
13:26
Տրանսֆերային ամառային պատուհանի ակտիվ խաղացողներից է Լոնդոնի «Արսենալը», որը ցանկանում է իր շարքերում տեսնել ինչպես Մադրիդի «Ռեալի» ու Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Սամի Խեդիրային, այնպես էլ «Բարսելոնի» հարձակման գծի առաջատարներից մեկին` Չիլիի ազգայինի խաղացող Ալեքսիս Սանչեսին, ում համար պատրաստ է վճարել քառասուն միլիոն եվրո:
-
30.06.2014|
13:24
Հայտնի է, որ ուրուգվայցի տաղանդավոր հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար «Բարսելոնն» ակտիվ բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ, սակայն վախենալով մրցակիցներին կծելու նրա արատավոր սովորությունից` ապագա պայմանագրում ցանկանում է ֆիքսել խաղադաշտում կծելն արգելելու վերաբերյալ կետ:
-
30.06.2014|
12:30
Այսօր ժամը 13:00-ին ցմահ ազատազրկվածների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են կազմակերպելու արդարադատության նախարարության դիմաց:
-
30.06.2014|
11:55
Ըստ orer.eu-ի՝ ուկրաինական հրաշակերտ Կամենեց -Պոդոլսկի քաղաքում հունիսի 27-ին ՈՒկրաինայի հայերի միության կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում հայ հավատացյալներին է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը։ ՈՒկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը կատարել է ոչ միայն Սուրբ Ստեփանոս զանգակատան, այլև 15-րդ դարի Սուրբ Նիկողայոս տաճարի օծումը։
-
30.06.2014|
11:39
Ֆարել Ուիլիամսի հանրահայտ “Happy” երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
-
30.06.2014|
11:35
Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները համատեղ որոշել են Բրազիլիայի աշխարհի առաջնությունում խաղերի համար իրենց պարգևավճարներից հրաժարվել՝ հաղորդել է Newsbomb-ը:
-
30.06.2014|
11:31
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կիրակի օրը հեռախոսային կոնֆերանսում քննարկել են իրավիճակն ՈՒկրաինայում: Ելիսեյան պալատից հաղորդել են.
-
30.06.2014|
11:30
Եվրամայդանի ակտիվիստները հայտարարել են, որ ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, եթե չկատարի Մայդանի պահանջները, կարող է կրկնել Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը: