Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի բյուրոն և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահությունը վերջերս քննարկել և հավանության են արժանացրել միասնական քաղաքական-խորհրդակցական մարմնի ստեղծման հարցը:
Հարգարժա՛ն պարոն, վերջապես նաև Ձեր միջոցով հաղորդակից դարձանք լենինյան մարդակերության մի շարք դրսևորումների, որը կարող եք բազմապատկել արխիվային հարուստ ու անաչառ նյութերով: Ճիշտ է, մենք դեռևս 1950 թ. ենք առնչվել նրա ազգային քաղաքականությանը, բայց մեր ինֆորմացիան եղել է մակերեսային ու կցկտուր, շատ դեպքերում` շշուկով մեզ հասած բանավոր ճանապարհով:
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
ՈՒրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա։
ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնամուտի արարողությանը Ռուսաստանը ներկա կլինի դեսպանի մակարդակով: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այս մասին հունիսի 5-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Ռուսաստանում բողոքի խաղաղ ցույցերն ամբողջովին վտանգված են. այս եզրահանգմանն է եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր` «Իրավունք, այլ ոչ թե հանցագործություն. Ռուսաստանում ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը ոտնահարվում է» վերնագրված զեկույցում:
Մայրաքաղաքում կկառուցվի գեղասահքի նոր դպրոց: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում 1 հեկտար հողատարածքի վրա գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում անմիջական մասնակցություն է ունեցել նաև օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ Պետ¬դումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով նաև պատրաստակամություն է հայտնել` մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը:
Պատանիների և երիտասարդների արտադպրոցական ու արտահամալսարանական կյանքի արդյունավետ կազմակերպման նշանակությունը կարևորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում:
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր գործունեությունն այդ ոլորտում փորձում է նշանավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսությամբ:
Էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա: Այս մասին այսօր ասել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը: Վերջինս հիշեցրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա հաղոդագրությունը, որում նշվում էր, թե էներգետիկ համակարգում առկա ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամ:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...