-
03.06.2014|
12:44
Իտալական Սասարի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում՝ նվիրված Մատե Պելիկոնեի հիշատակին, sport.am կայքի տեղեկացմամբ, փայլուն մասնակցություն են ունեցել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները: Ոսկե մեդալների են արժանացել Ռոման Ամոյանը (55 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
-
03.06.2014|
12:44
Ի դեմս ֆուտբոլի Իրանի ազգային ընտրանու կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանի, հայերս ներկայացուցիչ ունենք օրերս մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում:
-
03.06.2014|
12:42
Նոր մրցաշրջանից ֆուտբոլային կարիերան «Նյու Յորք Սիթիում» կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան, ով ավարտվածում հասցրեց դառնալ երկրի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից: Ահա թե twitter-յան իր էջում ինչ է գրել երեսուներկուամյա մարզիկն իր արդեն նախկին ակումբի մասին.
-
03.06.2014|
12:42
Հակառակ տարածված լուրերին, «Բարսելոնը», այնուամենայնիվ, որոշեց չհրաժարվել ուրուգվայցի քսանհինգամյա Ալեքսիս Սանչեսի ծառայություններից՝ մերժելով համաշխարհային ֆուտբոլային գրանդներից «Մանչեստր Յունայթեդի», «Լիվերպուլի», «Պարի Սեն Ժերմենի» առաջարկները:
-
03.06.2014|
12:40
Մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի ընտրանին: Այս անգամ մրցակիցն անհամեմատ ուժեղ Ալժիրի հավաքականն էր, որը, ինչպես հայտնի է, նվաճել է օրեր անց Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցության ուղեգիր: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով:
-
03.06.2014|
12:38
Հունիսի 3-ին Սիրիայում նախագահական ընտրություններ են, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին այդ ընտրությունները համարում է նախագահ Բաշար Ասադի պայքարի մի մասը զինյալ ընդդիմության դեմ:
-
03.06.2014|
12:36
Ֆրանսիայում նախատեսված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ «Նման հարց չի քննարկվել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի և Պորոշենկոյի հանդիպում։
-
03.06.2014|
12:35
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի դիրքորոշումներն ՈՒկրաինայի իրավիճակի շուրջ հիմնովին տարբեր են՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն` ՌԴ խորհրդի և ՆԱՏՕ-ի՝ ՈՒկրաինայի հարցով արտահերթ նիստի ավարտին, որը նախաձեռնել է ռուսական կողմը երկրի արևելյան հատվածում իրավիճակի սրման հետ կապված:
-
03.06.2014|
12:34
«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հիշեց, որ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո Հայաստանի իշխանությունները, որպես փաստարկ, ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը:
-
03.06.2014|
12:31
Քառյակը 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունել, որը կներկայացնի իշխանությանը` 4 ժամ տևած փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մանրամասները կհայտնեն առաջիկայում նախատեսված մամուլի ասուլիսում։