Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք, քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը։
Ոչ շատ վաղուց է կատարվել այս դեպքը: Գնացել էի Սուրբ Երրորդության եկեղեցի, աղոթքից հետո տուն վերադառնալիս, մայթի եզրին նստած աղքատների տեսա: Մոտեցա։ Իմ հնարավորության սահմաններում մանրադրամ մեկնեցի:
«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հունիսի 2-ին կազմակերպել էր «Համագործակցություն՝ հանուն ծխից զատ միջավայրի» թեմայով կլոր սեղան։ Մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, համայնքների քաղաքապետարանների, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հունիս ամսվա համերգացանկը: Ամսվա առաջին համերգը կկայանա հունիսի 7-ին` Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Երաժշտասերների դատին կհանձնեն Սեն-Սանսի «Մահվան պար»-ը և Թավջութակի թիվ 1 կոնցերտը` գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի մենակատարմամբ, իսկ երկրորդ բաժնում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:
2014 թ. Ռուսաստանը չի ներառվել 25 երկրների ցուցակում, որոնք համարվում են ամենահանրամատչելին օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին նշված է Ա. Քարնեյ ֆիրմայի հաշվետվության մեջ, որը վերաբերում էր օտարերկրյա ներդրումների նկատմամբ վստահության ինդեքսին: Մեկ տարի առաջ ՌԴ-ն այդ վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
Ասոցացման համաձայնագրի նախագծում Ղարաբաղի հարցը չի արծարծվել՝ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ անդրադառնալով Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու փաստաթղթի ստորագրմանն ու Հայաստանին առաջադրված պայմաններին:
Հայաստանն ՈՒկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու է պարիտետային սկզբունքով. հունիսի 7-ին Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա կլինի ԱԳ փոխնախարարը:
Հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին՝ գրում է Reuters-ը: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Մամլո քարտուղար կդառնա Կարնիի տեղակալ Ջոշ Էռնեստը:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...