-
02.06.2014|
13:31
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովը` չորս լրագրողների դիմումի քննարկման արդյունքում:
-
02.06.2014|
12:34
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է անմոռուկ ծաղիկը։ Նշվեց, որ ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել, և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով։
-
02.06.2014|
12:25
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
-
02.06.2014|
12:14
ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստ է Ռուսաստանից տեղափոխվելու Բրազիլիա, եթե նրան նման հնարավորություն տրվի:
-
02.06.2014|
11:54
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունիսի 2-ին սկսում է իր քառօրյա այցելությունը Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Վարշավայում Օբաման հանդիպում կունենա նաև ՈՒկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
-
02.06.2014|
11:28
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում։ Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե՜ հորիզոնական, թե՜ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ 30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է»:
-
02.06.2014|
11:25
Ռուսաստանը հերթագայության կարգով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հունիսին։
-
02.06.2014|
11:24
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներով է հանդես եկել, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում՝ հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։
-
02.06.2014|
11:23
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է տվել: Դիմելով ժողովրդին` նա հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի պաշտոնից երկրում կայունություն պահպանելու նպատակով:
-
01.06.2014|
22:34
Հերթական հաղթանակով ուրախացրեց գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի, Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը: