-
30.05.2014|
13:42
Կարտոֆիլի մշակմամբ և արտահանմամբ Հայաստանը կարող է դառնալ փոքրիկ Հոլանդիա: Այս մասին այսօր հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով` այս տարի կարտոֆիլի առատ բերք կունենանք: Ծիրան քիչ կլինի` ընդհանուր բերքի 10-15 տոկոսի չափով, և այն բավականին թանկ կլինի: Ամեն տարի հայ գյուղացին ահռելի վնասներ է կրում կարկտահարության պատճառով:
-
30.05.2014|
13:36
Երևանի քաղաքապետարանի կայքը կատարելագործելու և տեղեկատվությամբ հարստացնելու մասին նամակով քաղաքապետին է դիմել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նամակը ներկայացնում ենք ստորև.
-
30.05.2014|
13:29
Ըստ www. ysps.am կայքի` Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչև մեկ շաբաթ տևողությամբ քաղաքագիտական տարբեր թեմաներով 3 սեմինար Հայաստանում (սեմինարները տեղի կունենան տարբեր ամիսների), և մեկ սեմինար Ստրասբուրգում (Ֆրանսիա):
-
30.05.2014|
13:27
Վատիկանում հունիսի 8-ին սպասվում է Հռոմի պապի, Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների համատեղ աղոթքը:
Սուրբ Աթոռից հայտնում են, որ կողմերն ընդունել են Ֆրանցիսկոս պապի հրավերը, որը նա արել էր օրեր առաջ Մերձավոր Արևելք այցի ընթացքում:
-
30.05.2014|
12:41
«Levitt»-ը մայիսի 24-29-ը համախմբել էր երիտասարդ տնտեսագետներին։ «Levitt»-ը տնտեսագիտական ծրագիր է, որն իրականացնում են Մարքեթինգի հայկական ակումբը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
-
30.05.2014|
12:33
ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի շրջանակներում ամփոփիչ ատեստավորում են անցնում ԵՊՀ այն ուսանողները, ովքեր ստանալու են կրկնակի դիպլոմ:
-
30.05.2014|
12:32
Դեռևս 2012թ. Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետեր Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի կողմից երկու քաղաքապետարանների բարեկամության համաձայնագրի ստորագրումն այսօր արդեն տալիս է իր տեսանելի պտուղները:
-
30.05.2014|
12:31
Մայիսի 29-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 31-ին սիրահարների այգում Առանց ծխախոտի միջազգային օրվա առթիվ անցկացվելիք համերգին։ Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը, DJ Վակցինան, «Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը, երգիչ DerHova-ն։
-
30.05.2014|
12:22
«Երևանում կտեղադրվի լրագրողի արձան»: Բոլոր լրագրողներին առաջարկում եմ բոյկոտել և այս թեմային չանդրադառնալ, բացմանն էլ չգնալ և չլուսաբանել:
-
30.05.2014|
12:19
Ֆրանսիայում շարունակվում է թենիսի բաց առաջնությունը: Կանանց մրցաշարից արդեն իսկ դուրս են մնացել չինուհի Լի Նան, ամերիկուհիներ Վիլյամս քույրերը, ինչը խաղարկության ամենամեծ անակնկալն է: