-
24.05.2014|
12:40
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ:
Նախ կուսակցության մասին: Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի:
-
24.05.2014|
12:38
Խաղաղության գործընթացում հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ թե որևէ մեկից կամ Մինսկի խմբի համանախագահներից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
24.05.2014|
12:32
Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» և «Բաց հասարակության հիմնադրամների» նախաձեռնությամբ կազմակերպված «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ» երկօրյա սեմինարը:
-
24.05.2014|
12:13
Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարը, որին մասնակցում են միայն կուսակցության ներկայացուցիչները: Այլ քաղաքական ուժեր հրավիրված չեն:
-
24.05.2014|
11:49
Չնայած ՀՀԿ-ն, մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշտապես հայտարարում է, թե նպատակ չունեն կրթական համակարգը կուսակցականացնելու, սակայն այսօր կուսակցության համագումարին ներկա էին բուհերի ոչ միայն արդեն ՀՀԿ-ական դարձած ռեկտորները, այլև ոչ կուսակցական ռեկտորներ:
-
24.05.2014|
11:47
«Մենք հարգանքով կվերաբերվենք ՈՒկրաինայի ժողովրդի ընտրությանը, իհարկե, կնայենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովում:
-
24.05.2014|
11:46
Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն էր:
-
24.05.2014|
11:44
Այսօր՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
-
24.05.2014|
02:05
Կյանքի 79-րդ տարում վախճանվեց Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային հանրահայտ երգիչ Վահան Միրաքյանը:
-
23.05.2014|
18:21
Մայիսի 26-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում: