-
08.05.2014|
16:17
Մայիսի 8-ին՝ Եռատոնի նախօրեին, «Ապրելու բանաձև» ծրագրի շրջանակներում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի հետ։
-
08.05.2014|
15:04
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իր կուսակցության անդամները վերջերս մասնակցել են ոչիշխանականների քառյակի հանդիպմանը: Մարգարյանը նշել է, թե ՕԵԿ-ի և քառյակի միջև տեղի է ունեցել համագործակցություն` «Ժառանգություն» խմբակցությունում կայացած քառյակի հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցը: Ասվածից կարելի է ենթադրել, որ քառյակն այլևս հանդես կգա «հնգյակի» կամ «4+1»-ի ձևաչափով:
-
08.05.2014|
13:44
Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 10-ին կբացվի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ցուցահանդեսը:
-
08.05.2014|
13:30
«Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես` դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ»,-ասվում է Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ների այսօր տարածած հայտարարության մեջ, որը արձագանքն է ՀՀ-ում ՌԴ դեսպանի վերջին հայտարարության:
-
08.05.2014|
13:02
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի անկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումը, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը, այս տարի տեղի կունենա հունիսի 20-21-ը։
-
08.05.2014|
12:57
Կառավարությունն այսօրվա նիստում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին նշանակեց Կոտայքի մարզպետ, իսկ Արարատի մարզպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանը, ով, ըստ մամուլի տեղեկությունների, վարչապետի ազգականն է:
-
08.05.2014|
12:30
Այսօր կառավարության նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը խոսեց կառավարության նոր ծրագրի մասին` նկատելով, որ այն պետք է լինի իրատեսական և յուրաքանչյուր կառավարության անդամ պատասխանատու է դրա կատարման համար:
-
08.05.2014|
11:44
Վոլեյբոլ մարզաձևը քարուքանդ վիճակից այսօր փորձում է վերականգնվել։ Գուցե այդ զարգացումն այս պահին կողքից չի նկատվում, սակայն ժամանակի ընթացքում և քրտնաջան, համախմբված աշխատանքի դեպքում արդյունքներն ակներև կդառնան։ Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի ասիստենտ, սպորտի վարպետ, վոլեյբոլի ազգային կարգի մրցավար ԳՐԻԳՈՐԻ ԱՄԲԱՐՅԱՆԸ։
-
08.05.2014|
11:42
Իր նորարարություններով աչքի ընկնող և ժամանակակից տեխնոլոգիաներում իր ունեցած ներդրումներով հայտնի վառ անհատականության՝ Սթիվ Ջոբսի կենսագրությանն այսուհետ կարող ենք ծանոթանալ հայերեն:
-
08.05.2014|
11:39
Մայիսի 25-ի ՈՒկրաինայի նախագահական ընտրությունները համարվում են «շարժում ճիշտ ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով, սակայն, «դրանք (ընտրությունները) ոչ մի հարց չեն լուծի, եթե բոլոր քաղաքացիները չհասկանան, թե ինչպես պետք է երաշխավորվեն իրենց իրավունքները»: