-
01.05.2014|
13:11
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ՀՀ բնապահպանության նախարար նշանակելու մասին: Առայժմ թափուր են մնում գյուղատնտեսության, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
-
01.05.2014|
13:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
-
01.05.2014|
13:06
«Ազատություն» ռադիոկայանը անդրադարձել է Թուրքիայի վարչապետի հայկական հարցի վերաբերյալ նոր հայտարարություններին:
-
01.05.2014|
13:03
«Ջազը և Գյումրին» համերգաշարի շրջանակներում «Մանուկյան» ընկերությունը և «Գյումրի» ջազ ակումբը ներկայացնում են Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը:
-
01.05.2014|
01:09
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի «Չելսի»-«Աթլետիկո» կիսաեզրափակիչ պատասխանա խաղը: Մադրիդցիները վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով՝ նվաճելով եզրափակչում հանդես գալու բաղձալի իրավունքը: Այսպիսով Լիսաբոնում կայանալիք խաղը բացառապես իսպանական է լինելու:
-
30.04.2014|
23:17
Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երրորդ օրը Հայաստանի ընտրանին մրցումներին ներկայացավ Դավիթ Հովհաննիսյանով (69կգ քաշային կարգ):
-
30.04.2014|
23:12
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին:
-
30.04.2014|
18:43
«Որակյալ պատասխան է»,- նկատեց ԱԺ նախագահը, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հեգնեց, թե կարող էր այնքան ջերմ ընդունել կառավարությունը, որ «չդիմանային»:
-
30.04.2014|
18:41
ԱԺ ընդդիմադիր երկու պատգամավորներ` Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, այսօր բացահայտեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «բլեֆը» կապված կուտակային կենսաթոշակային փոփոխության հետ:
-
30.04.2014|
16:42
Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի և ՀՀ ՊՆ շուրջ 10 զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» եռամսյա ծրագիրը: