-
24.04.2014|
14:12
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դրական է գնահատել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ի հայտարարությունը, սակայն միաժամանակ կասկած է հայտնել, թե ինչու է Էրդողանը նման հայտարարություն արել հենց հիմա:
-
24.04.2014|
14:02
Հարյուր տարի է՝ Ցեղասպանության թեման զգացմունքային հարթության մեջ է, մինչդեռ վաղուց ժամանակն է այն տեղափոխել կառուցողական դիվանագիտության ու իսկապես շոուից կամ հույզերից զերծ՝ գործ անելու հարթություն:
-
24.04.2014|
13:57
Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում, որտեղ կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
-
24.04.2014|
13:52
Ֆրանսիահայ անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի «Պարադի փողոցի 588 տունը» ֆիլմը Հանրային եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 00:55-ին (դերերում ՝ Ռիշար Բերի, Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե):
-
24.04.2014|
13:47
ՀՀ կառավարությունը Սևանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում՝ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
-
24.04.2014|
13:44
Ապրիլի 24-ի առավոտյան, ԱՄՆ-ի Լոս- Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:
-
24.04.2014|
13:35
«Վարչապետ Էրդողանը 1915թ.-ին սպանված հայերի թոռներին պաշտոնական մակարդակով, ցավակցություններ է հղել։ Սա երկրի պատմության մեջ աննախադեպ է»:
-
24.04.2014|
13:33
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915թ.-ի դեպքերին առնչվող իր հայտարարությունը մեկնաբանել է լրատվամիջոցների համար:
-
24.04.2014|
13:31
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
-
24.04.2014|
12:52
Այսօր Հանրային հեռուստատեսության եթերում ժամը 19:25-ին կցուցադրվի Քարլա Կարապետյանի` «Ճչացողները» ֆիլմը: