-
22.04.2014|
11:58
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ Անդրանիկ Օզանյանը 1921-ին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին:
-
21.04.2014|
21:14
Անգլիական պրեմիեր լիգայում չեմպիոնական լուրջ հայտ ներկայացրեց «Լիվերպուլը»՝ արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասնելով «Նորվիչի» նկատմամբ: Մերսիսայդցիներն այժմ հինգ միավորով գերազանցում են Լոնդոնի «Չելսիին»:
-
21.04.2014|
21:11
Տարեսկզբին «Մանչեստր Յունայթեդի» ղեկին հայտնված Դևիդ Մոյեսը ստիպված է լքել ակումբը՝ առանց սպասելու մրցաշրջանի ավարտին: Համբերության բաժակի վերջին կաթիլն եղավ թիմի պարտությունը «Էվերտոնից» (0:2), ինչի արդյունքում մանկունյանցիները զրկվեցին Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունից:
-
21.04.2014|
21:08
«Ավելի ու ավելի շատ են հնչում Ռուսաստանին ուղղված` իրենց այդ ամենաթողությունից փրկելու կոչերը: Մեզ դնում են շատ բարդ վիճակի մեջ», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Լավրովն ասել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ ՈՒկրաինայում արյունալի հակամարտություն սկսվի:
-
21.04.2014|
21:04
Irates.am-ի էլեկտրոնային հասցեին «Յուրաքանչյուրը կարող է փոխվել» վերտառությամբ ցմահ դատապարտվածներից նամակ է ստացել, որտեղ դատապարտվածներն իրենց խնդիրներն են ներկայացնում վաղաժամկետ ազատման իրավունքի առնչությամբ:
-
21.04.2014|
21:02
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 19-ին այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
21.04.2014|
21:00
Այնպես ստացվեց, որ ոչիշխանականների քառյակի նպատակը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս ասել է, որ եթե քառյակի մեջ մտնող ուժերը որևէ գործողություն էին ուզում սկսել, ապա այն պետք է ծրագրեին ոչ թե ապրիլի 28-ին, այլ իրականացնեին մարտին:
-
21.04.2014|
20:57
Թվիթեր սոցիալական ցանցը արգելափակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնող երկու միկրոբլոգներ։
-
21.04.2014|
17:09
Չգիտեմ, որքանով է ճիշտ այս թեմային անդրադառնալ, բայց բացասականը վերացնելու համար պե՛տք է դրա մասին խոսել:
Ուզում եմ նշել այն տխուր փաստը, որ հոգևոր տոների ժամանակ երևանյան եկեղեցիներում գտնվելն ուղղակի տանջանքի է վերածվում:
-
21.04.2014|
16:16
2014 թվականի ապրիլի 19-ին 65-ամյա հասակում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը: