-
19.04.2014|
00:15
Ապրիլի 19-ին՝ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը տոնում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը:
-
18.04.2014|
17:32
Այսօր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձել է «սիրաշահել» կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ քաղաքացիների սիրտը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` վարչապետը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:
-
18.04.2014|
15:43
Յուրաքանչյուրն ունի իր «Հարյուր Տարվա Մենությունը»: Իր մտքերը, որոնք գալիս են իր նախնիների ապրածուչապրածից, ասածուչասածից, արածուչարածից: Իր երգերը, որոնք շատ հարազատ են չգիտես որտեղից ու երևի միայն արյան բաղադրության միջոցով են փոխանցվել իրեն: Իր ցավերը, որոնք անհանգստացնում են այն պահից սկսած, երբ ինքն այլևս գիտակցական ու մտածող էակ է: Իր հիշողությունները, որոնք դառն ու տտիպ են` ցեղի անցյալի պես ու նույնքան թանկ ու արժեքավոր են` տոհմի շարունակականության համար:
-
18.04.2014|
15:15
Նրա «Հարյուր տարվա մենությունը» իմ սերնդի միլիոնավոր մարդկանց սրտերում է: Միգուցե այդ մեկ գիրքը և նրա մյուս գործերը մեզ բոլորիս ավելի շատ են կրթել, քան մեր ծնողները՝ արթնացնելով խիղճը, մարդկային հոգու անկյուններում խոր քուն մտած և մեծ մասի կողմից չօգտագործվող ամենաանսպասելի զգացումների փունջը ու մտածել տալով բոլորիս տիեզերական կապվածության մասին:
-
18.04.2014|
14:56
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, նպատակ հետապնդելով խթանել տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում: Միջոցառումը կկայանա Շուշի քաղաքում ապրիլի 19-20-ը:
-
18.04.2014|
13:55
Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:
-
18.04.2014|
13:48
90-ականներից սկսած Հայաստանում գործում է «հարուստին ավելի հարստացնելու, իսկ օլիգարխիային էլ ավելի մեծ մենաշնորհ տալու» սկզբունքը: Այս մասին այսօր հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
-
18.04.2014|
13:42
Մինչ չմշկորդների կորեական միությունը չի դադարում համակերպվել այն փաստի հետ, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ռուս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան արդար մրցակցությունում է հաղթել Կիմ Յու Նային ու դարձել օլիմպիական չեմպիոնուհի, ռուսները շտապում են իրենց անսահման շնորհակալությունը հայտնել Վիկտոր Անին, ով Ռուսաստանին օլիմպիական խաղերում բերեց երեք ոսկե ու մեկ բրոնզե մեդալ:
-
18.04.2014|
13:41
Օլեգ Բլոխինի մարզչական կարիերայում ճակատագրական եղավ երկրի առաջնության տասնիններորդ տուրի Կիևի «Դինամո»-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպումը, որտեղ տանտերերը պարտություն կրեցին 0։2 հաշվով:
-
18.04.2014|
13:38
Ինչպես վկայում է նախարարության կայքէջը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունում նախարար Յուրի Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի ծանրամարտի ազգային ընտրանու ընդունելություն:
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am