-
14.04.2014|
17:47
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առայժմ չի հստակեցնում, թե ինչ փոփոխություններ կլինեն նոր կառավարության կազմում՝ նշելով, որ նախագահը շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նոր վարչապետին ներկայացնելու արարողությունից հետո Հովիկ Աբրահամյանը ճանապարհել է Սերժ Սարգսյանին, և լրագրողներին հաջողվել է նրան մի քանի հարց ուղղել:
-
14.04.2014|
17:45
Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Ըստ կայքի աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլևս չի լինի նոր կառավարությունում, նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
-
14.04.2014|
17:43
Իրանը մտադիր է ավելի մեծ դեր խաղալ գազի համաշխարհային շուկայում, սակայն չի ցանկանում մրցակից դառնալ Ռուսաստանի համար՝ հայտարարել է ԻԻՀ արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն:
-
14.04.2014|
17:42
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ռուս-ուկրաինական սահմանը ռուսական կողմից հսկում են 35-40 հազար ռուսական բանակի ներկայացուցիչները՝ չնայած Ռուսաստանի պնդումներին, թե զորքը մասամբ հեռացվել է։
-
14.04.2014|
17:40
Երեկ 5000 ցուցարարներ Մոսկվայում դուրս են եկել փողոց` ազատ մամուլի դեմ Ռուսաստանի իշխանությունների սկսած հետապնդման դեմ։
Ցուցարարները դժգոհ են, որ պետական հեռուստաընկերությունները ուկրաինական ճգնաժամի լուսաբանումը վերածել են վտանգավոր քարոզչության։ Նրանք իրենց հանրահավաքն անվանել են «Ճշմարտության երթ», իսկ ելույթ ունեցող պատմաբան Անդրեյ Զուբովն ասել է, որ հեռուստաեթերից անընդմեջ ռուս ժողովրդին ստելը երկիրը տանում է անդունդ։
-
14.04.2014|
17:38
ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ նախաձեռնությամբ արտակարգ հանդիպում է հրավիրել արևելյան ՈՒկրաինայի ճգնաժամի հարցով։ Պատճառը ՈՒկրաինայի գործող նախագահ Տուրչինովի հայտարարությունն է ռուսամետ անջատողականներին:
-
14.04.2014|
17:36
«Օրինաց երկիր» կուսակցությունը ապրիլի 16-ին քաղաքական խորհրդի նիստ կգումարի՝ քննարկելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր:
-
14.04.2014|
17:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Նախագահը կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է նորանշանակ վարչապետին:
-
14.04.2014|
17:26
Այնքան լավ եմ հիշում 1993-ի հուլիսյան այդ օրը, երբ ինձ հարազատ մարդն ափսոսանքով հառաչեց. «Համոն էլ գնաց... Նա մեր վերջին բանաստեղծն էր: Էլ բանաստեղծ չունենք»:
-
14.04.2014|
17:23
ՈՒկրաինայի պետական կազմավորման հարցին վերաբերող հանրաքվեն կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ: