-
14.04.2014|
13:29
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Ռուսաստանի նախաձեռնությամբ, արտակարգ հանդիպում է հրավիրել՝ արևելյան ՈՒկրաինայի ճգնաժամի առիթով։
-
14.04.2014|
11:57
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հայ ժողովրդի կյանքում մի քանի օր առաջ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն ավելի էական երևույթ էր, քան վարչապետի նշանակումը։
-
14.04.2014|
11:26
«Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական խմբակի ու Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնի երեխաներն ապրիլի 14-20-ը հանդես կգան խմբակային ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը կկրի Ավագ շաբաթվա խորհուրդը։
-
14.04.2014|
11:24
ՈՒկրաինայի իշխանությունը, ինչպես նաև ԵՄ-ն պետք է վճռական արձագանքեն արևելյան ՈՒկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, իսկ եվրոպական հանրությունը պետք է պատժամիջոցների երրորդ մակարդակը կիրառի ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել են լեհ քաղաքական գործիչները:
-
13.04.2014|
23:22
Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության կարգ:
-
13.04.2014|
20:03
Զավեշտ է իսկապես։ Երկրի նախագահից հետո երկրորդ դեմքը համարվում է ԱԺ նախագահը։ Վարչապետը երրորդ դեմքն է։
-
13.04.2014|
19:17
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Արևելյան ՈՒկրաինայում բողոքի ակցիաները ծրագրված են՝ հաղորդել է Պետդեպարտամենտը:
-
13.04.2014|
19:13
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն զգուշացրել է դոմինոյի էֆեկտից՝ Ղրիմն ՈՒկրաինայից անջատելուց և Ռուսաստանին միացնելուց հետո՝ նկատելով, որ դա կարող է օրինակ դառնալ այլ սառեցված հակամարտությունների համար՝ գրել է Hürriyet Daily News-ը:
-
13.04.2014|
19:12
Ռուսական կողմը կկասեցնի ցակացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին՝ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում ռուս հայրենակիցների յոթերորդ համաժողովում, ապրիլի 12-ին:
-
13.04.2014|
17:33
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում: