-
13.04.2014|
16:14
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ վերջին երկու օրվա ընթացքում թուրքերը սկսել են հայկական Facebook էջերի և օգտատերերի վրա հարձակումներ։
-
13.04.2014|
16:09
Քանի՞ տարեկան ես դու, քսանհի՞նգ: Այդքան արագ մի՛ ապրիր կյանքը. սոսկալի ձանձրացած կլինես, երբ հասնես հիսունիդ: Իսկ ավելի տաղտկալի բան չկա, քան ձանձրացած մարդը:
-
13.04.2014|
16:07
ՌԴ-ին Ղրիմի և Սևաստոպոլի միանալուց հետո ռուսական քաղաքացիություն ստանալուց հրաժարվել է թերակղզու ավելի քան 1300 բնակիչ: Այդ մասին հայտարարել է անձնագրերի վարչության պետ Ֆեոդոր Կարպովեցը:
-
13.04.2014|
15:49
ՈՒկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Անդրեյ Դեշիցան և Սերգեյ Լավրովը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արևելյան ՈՒկրաինայում ստեղծված կացությունը:
-
13.04.2014|
15:39
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հաշվարկել է, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով այդ երկիրը առաջին եռամսյակում կորցրել է 150 միլիարդ դոլար: Օդեսայում, պատասխանելով լրագրողների հարցերին, Բիլդտը ՌԴ-ի հետ հարաբերություններում Արևմուտքի կիրառած պատժամիջոցները հրաժարվել է համարել մեղմ:
-
13.04.2014|
15:31
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների համար: Երեխաների նկատմամբ բռնությունը Պապը համարել է «բարոյական ավերիչ հարված` հասցված եկեղեցու սպասավորների կողմից» և վստահեցրել է, որ այսուհետ կարող են կիրառվել պատժամիջոցներ:
-
13.04.2014|
15:28
ՈՒկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ 2013-ին Վիկտոր Յանուկովիչին խնդրել է ընդառաջ գնալ Մայդանի պահանջներին ու կառավարությունը լուծարել:
-
13.04.2014|
15:27
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 22-ին կայցելի Կիև: Իր այցով Բայդենը կընդգծի «ԱՄՆ-ի ամուր աջակցութունը միացյալ ժողովրդավարական ՈՒկրաինային, որն ինքնուրույն կորոշի իր հետագա ուղին»:
-
13.04.2014|
15:25
«Օլանդ, բավական է», «Ձախերը` իշխանության» կարգախոսերով երեկ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Փարիզում: Ելույթ են ունեցել ձախակողմյան արմատականները, կոմունիստներն ու արհմիությունների ներկայացուցիչները:
-
13.04.2014|
14:24
Եվրոպական մի շարք երկրներում արգելքների և պատժամիջոցների մի ամբողջ շղթա է ծայր առել՝ ընդդեմ Ռուսաստանի: Որոշել են այդպես հակազդել Ղրիմի հանրաքվեին և դրան հաջորդած դեպքերին: Արգելքները ոչ միայն քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներին են առնչվում, ինչը սպասելի էր և հասկանալի: