-
11.04.2014|
16:39
«Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
-
11.04.2014|
16:36
Ապրիլի 11-ին մեկնարկեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։
Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես եկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։
-
11.04.2014|
16:34
Վարչապետի անունը հայտնի կլինի երկուշաբթի, ինչը օրենքի պահանջներին համապատասխան է: Այս մասին այսօր կայացած բանավեճում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
-
11.04.2014|
16:32
ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի անունը չի հրապարակվել երեկ երեկոյան ոչ թե այն պատճառով, որ իշխող մեծամասնությունը դեռ թեկնածու չունի, այլ ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին մտորելու ժամանակ տալու համար: Այլ խոսքով, քառյակի զույգին որոշակի առաջարկություններ են ներկայացվել, որոնց առնչությամբ վերջնական պատասխան պետք է տան երկրի ղեկավարին:
-
11.04.2014|
16:28
Եվ այսպես` երեկ տեղի ունեցավ հրաշալի քառյակի եռակողմ հանդիպումը: ՀՅԴ-ն բացակայում էր հանդիպումից: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր, թե դաշնակցությունը նախորդ հանդիպումներում իր դիրքորոշումը հստակ արտահայտել է և այս փուլում քառյակի ղեկավարների մակարդակով հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում:
-
11.04.2014|
14:06
Կառավարության արտահերթ հրաժարականով, սահմանադրական փոփոխությունների առաջարկով, ԱԺ խմբակցությունների հետ կոնսուլտացիայով ու վարչապետի թեկնածությունը մինչև երկուշաբթի հետաձգելով՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասում է հետևյալը.
1. նրանք, ովքեր պաշտոն են ուզում, որ երկրում այլ սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնեն, թող գան մտնեն կոալիցիա, նրանց ընդհուպ կտրվի վարչապետի պաշտոն:
-
11.04.2014|
13:38
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին:
-
11.04.2014|
13:37
ՄԱԿ-ը հավանության է արժանացրել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն խաղաղապահներ ուղարկելու որոշումը:
ՄԱԿ-ի 12 հազար խաղաղապահներ այդ երկիր կուղարկվեն հավանաբար սեպտեմբերին:
-
11.04.2014|
13:34
Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղերն էլ կայացած իրողություն են: Ով տուն պիտի գնար` գնաց, ով ձին նախապատրաստել էր երկար ճանապարհի՝ անցնելիքն է անցնելու:
-
11.04.2014|
13:25
Վերջին օրերի մշակութային ամենակարևոր իրադարձությունը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մշակույթի նախարարությունում անցկացվող մրցույթն էր: Օպերային թատրոնում մթնոլորտը «ոչ երաժշտական» էր մինչ մրցույթը: Դժգոհություններն ու անվստահության մթնոլորտը շարունակվում են նաև ընտրությունից հետո: Մրցութային հանձնաժողովի նախագահը մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Դավիթ Ղազարյանն էր: