-
29.03.2014|
13:24
ՆԱՏՕ-ի խորհուրդը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգին: Ըստ ՆԱՏՕ-ի մամլո ծառայության՝ նա պաշտոնավարման կանցնի 2014-ի հոկտեմբերի 1-ից:
-
29.03.2014|
13:22
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ:
-
29.03.2014|
13:21
Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է Բեթհովենի երաժշտության երեկո: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կներկայացնի Բեթհովենի Եռակի կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 3-ը:
-
29.03.2014|
13:17
Իսպանացի պատմաբանները հաղորդել են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է առասպելական սուրբ Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը:
-
-
29.03.2014|
13:13
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Նա շրջել է աշխատակազմի ստորաբաժանումներում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Շրջայցից հետո նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
-
29.03.2014|
13:11
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիան ցնցած գաղտնալսման հրապարակմանը, որտեղ ինքն ու ուժային կառույցների ներկայացուցիչները գաղտնի խոսում են Սիրիայի ապստամբներին զինելու, սիրիական կողմից Թուրքիայի դեմ սադրանք իրականացնելու և Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մասին։ «Հուրիեթ»-ի կայքը տեղեկացնում է, որ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե գաղտնալսման հրապարակումը համեմատելի է թուրքական պետությանը պատերազմ հայտարարելու հետ։
-
29.03.2014|
13:09
Լիբիայի պետական հեռուստատեսությունը տեսանյութ է հեռարձակել, որում Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներից մեկը ներողություն է խնդրել իր արածների համար:
-
29.03.2014|
13:07
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինական «Шустер Live» հեռուստահաղորդման եթերում ասել է, թե Ռուսաստանի համար միևնույնն է` աշխարհը կճանաչի Ղրիմը թե ոչ:
-
29.03.2014|
13:05
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան զանգահարել է ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի քննարկի ԱՄՆ-ի` ՈՒկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման առաջարկը: Այս մասին ասվում է ԱՄՆ Սպիտակ տան հաղորդագրության մեջ: