-
21.03.2014|
23:06
Եվրամիությունը և ՈՒկրաինան այսօր ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Փաստաթղթի տակ առաջինն իրենց ստորագրությունը դրեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։ Այնուհետև ստորագրեց ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հետո արդեն այբբենական կարգով ԵՄ 28 երկրների առաջնորդները:
-
21.03.2014|
23:04
ՈՒկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նատալյա Խալիբարենկոն հանդիպել է Կիևում Ղազախստանի դեսպան Զաուտբեկ Թուրիսբեկովի հետ և անհանգստություն հայտնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման կապակցությամբ:
-
21.03.2014|
23:02
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Իսրայելի և Իրանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման կոչ է արել՝ ասելով, որ հրեական պետությունը դեմ է պատերազմին: Նա հարցազրույց է տվել Երուսաղեմում «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության՝ «Ռադիո Ֆարդա»-ին՝ մահմեդական Նովրուզ Բայրամ տոնի առիթով:
-
21.03.2014|
23:00
Ղրղզստանի կառավարությունը հայտարարել է, որ ճանաչում է Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանին միանալու որոշումը:
-
21.03.2014|
22:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
-
21.03.2014|
22:56
Մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։
-
21.03.2014|
17:28
Հայաստանի կողմից Ղրիմի բռնակցման ճանաչումը բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա, այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՈՒկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկիյը. հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
-
21.03.2014|
16:54
Սենատոր Անատոլի Լիսկովը հորինել է բանաստեղծություն, որում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել չխոչընդոտել Ղրիմի մուտքը ՌԴ կազմ:
-
21.03.2014|
16:53
Սիրայից մեր աղբյուրները փոխանցում են, որ վաղ առավոտից հարձակման է ենթարկվում, հրթիռակոծվում է հայաբնակ Քեսաբ բնակավայրը:
-
21.03.2014|
16:49
ԵՄ-ն ընդունել է որոշում ռուսների և ուկրաինացիների ցուցակում ընդգրկել 33 մարդու, որոնց պետք է արգելվի մուտք գործել Եվրամիություն, և որոնց բանկային հաշիվները կսառեցվեն եվրոպական բանկերում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«ՌԴ-ն պետք է հասկանա, որ այսպես շարունակվել չի կարող, որ ինքը պետք է ընտրի երկխոսության ճանապարհը»,- նշել է Օլանդը: