-
14.03.2014|
11:52
«Ֆորս մաժորն է» չոքել մեր դռանը և արդյո՞ք ինքնակամ կհեռանա։ Դժվար թե, զի այն 3-րդ հանրապետության արյունատար անոթն է և տենդի մեջ տրոփող զարկերակը։ Ասվածը վկայենք ՀՀ 12-րդ վարչապետի խոստովանանքով. «Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում։
-
14.03.2014|
11:49
Երեկ Դոնեցկում արյունալի բախումներ են տեղի ունեցել: Քաղաքի Լենինի անվան հրապարակում ՈՒկրաինայի միասնականության մոտ հազար կողմնակիցների հանրահավաքից հետո նրանց վրա են հարձակվել մոտավորապես նույնքան պրոռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին գրում է glavcom.ua-ն:
-
14.03.2014|
11:39
«Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին» (Մարկ. 1.15)
Մեծ պահքի ամեն կիրակի վերարժևորման ճանապարհի հանգրվաններից է, որտեղ քրիստոնյան ժամանակի ակնթարթների մեջ մի պահ կանգ է առնում, փորձում ինքնաանդրադարձ կատարել իր հոգևոր կյանքին, այնուհետև շարունակում ճանապարհը: Ամեն կիրակին ներկայացնում է իր ուրույն խորհուրդն ու պատգամը:
-
14.03.2014|
01:30
ՈՒկրաինական իրադարձությունները բարեհաջող լրացնում են համաշխարհային քաղաքական օրակարգի առաջին տասնյակ կետերը, բայց ՈՒկրաինան՝ ՈՒկրաինա, մենք էլ մեր խնդիրներն ունենք: ՈՒ չենք կարող երկար երջանկանալ անանձնական երջանկությամբ, որքան էլ մեզ հիշեն կամ մոռանան՝ մենք կանք:
-
14.03.2014|
01:27
Կատարվե՛ց: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդիպեցին: Համաշխարհային մեդիայում ՈՒկրաինային վերաբերող լուրերը մղվեցին երկրորդ-երրորդ պլան: Գլոբալ աշխարհը շունչը պահած սպասում էր։
-
14.03.2014|
01:25
...թե վերջին շրջանում ԱԺ-ում կրկին փորձեր են արվում խորհրդարանական ճգնաժամ «ստեղծելու», որի ընթացքում սպիտակ ձիու վրա կհայտնվի ԱԺ նախագահը ու կկարգավորի բոլոր հարցերը: «Գովազդի մասին» օրենքը եկավ ապացուցելու, որ պառլամենտում ու ՀՀԿ-ի ներսում առավոտներն այնքան էլ խաղաղ չեն, ու խաղաղ չեն առաջին հերթին տնտեսական ազդեցությունների գոտում:
-
14.03.2014|
01:23
Հայաստանը նոր «ռիսկի» առջև կկանգնի Ղրիմում մարտի 16-ին նախատեսված հանրաքվեից հետո. ճանաչե՞լ այն, թե՞, ինչպես եղավ Աբխազիայի ու Օսիայի դեպքում, պահպանել «ոսկի» լռություն:
-
14.03.2014|
01:20
ԱԺ ոչիշխանական ուժերի միավորման փորձը Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների բեկումնային դրվագն է: Գաղափարախոսական տարբեր ճակատներում գտնվող, անձնական հակակրանք ունեցող ու միմյանցից վիրավորված քաղաքական գործիչներին փորձում է միավորել Հայաստանի ամենահարուստ մարդը` Գագիկ Ծառուկյանը:
-
14.03.2014|
01:18
-Պարոն Նահապետյան, ինչո՞ւ չմասնակցեցիք «Գովազդի մասին» օրենքի քվեարկությանը, ասում են` բոյկոտ եք իրականացնում. ո՞ւմ դեմ: Դա քաղաքակա՞ն որոշման արդյունք էր:
-Ես այդպես չէի ձևակերպի. քաղաքական առումով հստակ էր մոտեցումը: Դա ոչքաղաքական մոտեցման արդյունք էր:
-
14.03.2014|
01:16
Հայաստանի կոմունիստական կուսակցության շուրջ առաջացած խմորումներին այսօր «Իրատես de facto» ակումբում վերստին անդրադարձան կոմունիստներ ԱՇՈՏ ՊԱՊՅԱՆԸ, ԲՈՐԻՍ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ և ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նրանք մտահոգված էին այն հարցով, որ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը կանոնադրական խախտումներով է ընտրվել: