-
09.03.2014|
22:37
Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ:
-
09.03.2014|
22:32
Շաբաթ օրը անհետացած ինքնաթիռի որոնումները շարունակվում են: Մալազիական իշխանությունները տեղեկացրել են, որ կորած ինքնաթիռը որոնում են տարբեր երկրների, այդ թվում` Չինաստանի և Միացյալ Նահանգների 40 նավ և 22 օդանավ:
-
09.03.2014|
22:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Քննարկվել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ղրիմի հանրաքվեի հարցերը:
-
09.03.2014|
22:28
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը Sky News հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է, որ պատժամիջոցները չեն նպաստի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը:
-
09.03.2014|
22:26
Սպիտակ տունը հերքել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին զրույցում շոշափվել է ամերիկաբնակ կրոնական-հասարակական գործիչ, նուրսիստների աղանդի առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային վերադարձնելու թեման, գրում է haqqin.az-ը: «Նման զրույցի տեղեկությունը և առավել ևս Օբամայի համաձայնությունը չեն համապատասխանում իրականությանը»,- «Ջիհան» գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին:
-
09.03.2014|
22:24
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու երաշխիք չկա, ամեն ինչ դեռ բարդ ու ոչ միանշանակ է՝ հաղորդում է Al Jazeera-ն: Բարոնուհի Էշթոնը մանրամասնել է, թե երաշխիք չկա, որ բանակցությունները գոհացուցիչ ավարտի կհանգեցնեն: Իսկ ժամանակավոր համաձայնությունը նա դրական է գնահատել: Ի պաշտոնե Քեթրին Էշթոնը Թեհրանում է առաջին անգամ:
-
09.03.2014|
22:21
Դոնեցկի Լենինի հրապարակում տեղի ունեցող ցույցին ռուսամետ տրամադրված ուժերի 7 հազար ներկայացուցիչներ են մասնակցել: Նրանք Ռուսաստանի, Խորհրդային Միության և «Ռուսական բլոկ» կուսակցության դրոշներ են բռնել:
-
09.03.2014|
22:19
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական միջոցների սպառման մասին, եթե Ռուսաստանը շարունակի մեծացնել ռազմական ներկայությունը Ղրիմում եւ Ուկրաինայի այլ տարածքներում` տեղեկացնում է CNN-ը:
-
09.03.2014|
15:18
Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ Մշակույթի նախարարության և Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, գտնվում էր Թուրքմենստանում։
-
09.03.2014|
14:59
irates.am-ի հարցին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: