-
06.03.2014|
18:53
Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի 18-ամյա դուստրը ինքնասպանություն է գործել: Մարդու իրավունքների պաշտպանը դեպքին չի արձագանքել` թեկուզ շարքային հերթապահ հայտարարության կարգով: Ու ելնելով մինչ այս եղած արձագանքներից՝ կարելի է ասել, որ հարցը հետաքրքրում է միայն լրագրողներին:
-
06.03.2014|
17:49
Գրողների միության տարածքում վաղվանից իր դռները կբացի «Գրական ակումբը» («Writers pub»):
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակին գրողների տան նկուղային հարկում գործել է սրճարան, գրողներն այնտեղ զրուցել են, վիճել, ընդմիջում արել: «Գրական թերթի» շատ բանավեճային հոդվածներ ծնվել են հենց այդ վեճ ու զրույցների արդյունքում:
-
06.03.2014|
17:46
Անշուշտ, բոլորդ էլ գիտեք, որ գիշերային կարճատև և ոչ առողջ քունը 50 %-ով բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
-
06.03.2014|
17:16
Մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ընտրանին անցկացրեց տարվա առաջին հանդիպումը: Արյուն չպղտորելու համար հենց այստեղ էլ կարելի է նյութը վերջակետել, համարել գրված-ավարտված, որովհետև խաղի մասին, իսկ, ավելի ճիշտ, չխաղի մասին ասելու այլ բան` չիք:
-
06.03.2014|
16:05
2014թ.-ի մարտի 6-ն ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը:
-
06.03.2014|
15:42
Եվրամիությունը հրապարակել է ուկրաինացի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք ենթակա են պատժամիջոցների: Ցուցակը զետեղված է ԵՄ պաշտոնական ամսագրում՝ նկարագրված պատժամիջոցների հետ մեկտեղ: Ցուցակում տեղ են գտել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը փաստաթղթերում ներկայացված է որպես պետության նախկին ղեկավար և նրա որդիները:
-
06.03.2014|
14:05
Ռուսական պետական միջազգային Russia today հեռուստաընկերության հաղորդավարուհի Լիզ Ուոլը հայտարարել է, որ այսուհետ չի կարող աշխատել մի ալիքում, «որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և արդարացնում է Պուտինի գործողությունները»:
-
06.03.2014|
14:03
Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքային այցով մեկնեցին Շիրակի մարզ` հանդիպելու մարզի գիտակրթական համայնքի հետ:
-
06.03.2014|
13:33
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախապատրաստական աշխատանքները սկսելուն՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ:
-
06.03.2014|
13:31
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱԳ նախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անմիջականորեն շոշափում է ԱՊՀ շրջանակներում երկրների փոխհարաբերությունները և անուղղակի առնչվում Մաքսային միությանը: