-
02.03.2014|
12:12
Ուկրաինայում երեկ երեկոյան սկսվել է զինված ուժերը շտապ կարգով լիովին ռազմական պատրաստվածության բերելու գործընթացը: Երկրի արտգործնախարարությունը դիմել է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին ` կոչ անելով պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
-
01.03.2014|
21:15
Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցներով (որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել խաղաղ ցուցարարների սպանությունները) մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպաններ երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Նրանց առաջնորդողների թվում էին Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի նախագահ, ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
01.03.2014|
19:58
Կարծում եմ՝ Մարտի-1-ը այն ոչ բացառիկ իրադարձություններից է, ցավոք, արյունոտ, որը կատարվել է ԵՌԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ եռանկյունում, ու սպասել պատասխան նրանց սպասարկու քաղաքական հորջորջված ուժերից և անհատ մանկլավիկներից՝ առնվազն ինքնախաբեություն է:
-
01.03.2014|
17:55
Արդեն հինգերորդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն կրկին ստիպված ենք արձանագրելու, որ հակառակ մեր հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին, այդպես էլ մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ չորս բանաձևերի պահանջը` ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։
-
01.03.2014|
17:30
Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն այսուհետև առավել արդյունավետ կդարձնի շարժական համակարգչային դասարանը։ Այստեղ մարտի 1-ին «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում ստացան շարժական համակարգչային սարքավորումներ՝ 22 դյուրակիր համակարգիչ։
-
01.03.2014|
17:27
ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում անդրադարձավ Ուկրաինայի իրադարձություններին և դրանք համեմատեց Հայաստանում մարտի մեկին տեղի ունեցած իրադարձությունների հետ:
-
01.03.2014|
17:26
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մարտի մեկի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի խոստումներին, որոնք նա տվել էր դեռ 2007թ.: Հրանտ Բագրատյանը թվերով և վիճակագրական տվյալներով համեմված փաստեր ներկայացրեց:
-
01.03.2014|
17:24
Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում: Հանրահավաքին միացան Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները:
-
01.03.2014|
12:56
ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ մինչեւ Կոնգրեսի մուտքը խորհրդարան, իշխանության կոալիցիան խորհրդարանում ստեղծել էր մի ճահճային մթնոլորտ, մինչդեռ հիմա, ՀԱԿ-ի մուտքը պառլամենտ եւ չորս խմբակցությունների համագործակցության ձեւավորումը եղանակ են փոխել:
-
01.03.2014|
12:09
Արձակագիր, դրամատուրգ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Մհերի դռան գիրքը» գրքի լույս ընծայումը սպասված ու կարևոր իրադարձություն էր: Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի: Հասցրեց տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Հասցրեց ասել, որ կարմիրն է իր գրականության գույնը: Կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Նույն օրը գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն էին անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն էր գրում: