-
28.02.2014|
12:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՈՒկրաինային կայունացման գործում, հաղորդում է Deutsche Welle-ը:
-
28.02.2014|
12:37
Սումգայիթի ջարդերի տարելիցին է անդրադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
28.02.2014|
12:35
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է Վրաստան այցելել գարնանը:
-
28.02.2014|
12:25
Ղրիմի խորհրդարանը մտադիր է շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել մայիսի 25-ին` ՈՒկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների օրը, իր տեսաուղերձում ասել է Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
-
28.02.2014|
12:23
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
-
28.02.2014|
12:16
Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը:
-
28.02.2014|
12:10
Երեկ երեկոյան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույր աղիքի անհետաձգելի վիրահատության:
-
28.02.2014|
12:08
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ին դասընթացներ է անցկացրել «Թումո» կենտրոնում:
-
28.02.2014|
12:05
Ղրիմի ինքնավար հանրապետության մուտքը երեկ երեկոյան փակվել է զինյալների կողմից և վերահսկվում է: «1+1» հեռուստաալիքի հաղորդմամբ` պահակակետերը, որոնք փակված են բետոնաբլոկերով, ավազապարկերով և այլ ծանր նյութերով, վերահսկում են զինվորական բաճկոններ հագած զինված մարդիկ:
-
28.02.2014|
12:03
Շվեյցարիայի կառավարությունը բանկերին հորդորել է զգույշ լինել ուկրաինական միջոցների հետ: Դաշնային խորհուրդը որոշում է ընդունել, որով սառեցվում է Յանուկովիչի` Շվեյցարիայում եղած ցանկացած հաշիվ: