-
27.02.2014|
13:51
«Ես մեծագույն պատասխանատվություն վերցնելով ինձ վրա հայտարարում եմ, որ հայոց բանակը, որի կայացման համար բոլորս ջանք չենք խնայել, մասնակից չի եղել այդ գործողություններին: Եկեք մաքրենք մեր բանակի հեղինակությունը նման մեղադրանքներից»,- հայտարարել է Գուրգեն Արսենյանը:
-
27.02.2014|
13:43
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետը բնապահպանության նախարարին առաջարկել է պարզաբանումներ ներկայացնել Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ:
-
27.02.2014|
13:40
ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանում է: Նրա երկու որդիները նրա հետ են, իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով հայտնում է «Главком» -ը: «Обозреватель»-ը փոխանցում է, որ Ղրիմի ճանապարհին Յանուկովիչը գիշերել է Դոնեցկում` օլիգարխ Ռինատ Ախմետովի տանը:
-
27.02.2014|
13:37
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության 28 երկրների դեսպանների և ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս ՈՒշացկասի հետ քննարկել է ՈՒկրաինայի իրավիճակը: Դեսպանների ուշադրությանն է ներկայացվել քաղաքական և տնտեսական ոլորտներում խնդրահարույց հարցերի սիստեմատիկ կարգավորման անհրաժեշտությունը:
-
27.02.2014|
13:34
Ղրիմի թաթարներն այրել են Ռուսաստանի դրոշը և ներխուժել խորհրդարանի շենք` վանկարկելով «Ղրիմը Ռուսաստան չէ»: «УНИАН» գործակալությունը հաղորդել է, որ Ղրիմի խորհրդարան կարողացել է ներխուժել 20 թաթար, որ զինված են եղել փայտե մահակներով: Նրանք չեն ցանկանում խորհրդարանի խոսնակի պաշտոնում տեսնել Վլադիմիր Կոնստանտինովին:
-
27.02.2014|
13:31
Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը հերքել է անցած տարվա փետրվարին գահը լքելու պատճառների մասին շշուկները, գրում է La Stampa-ն:
-
27.02.2014|
13:30
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը ՈՒկրաինայի նոր ղեկավարության համար առաջնային չէ:
-
27.02.2014|
13:28
ՈՒկրաինայում նոր կառավարության ձևավորման մեջ Վիտալի Կլիչկոյի «ՈՒդար» կուսակցությունը ուղղակի մասնակցություն չի ունենա: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.
-
27.02.2014|
13:25
«Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հենց ՈՒկրաինան ժողովրդավարական կառավարություն ունենա և կարողանա կառավարել երկիրը, կարող է Բրյուսել գալ և ստորագրել: Հնարավոր է, դա տեղի ունենա նախագահական մայիսյան ընտրություններից հետո, որպեսզի ստորագրի թարմացված ժողովրդավարական լիազորություններով նախագահը»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
-
27.02.2014|
13:22
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները: