-
24.02.2014|
14:22
Այսօր ԱԺ քառօրյան մեկնարկեց վիրավորանքներով: Պատճառն օրեր առաջ արդարադատության նախարարի այն տեսակետն էր, թե ընդդիմադիրները կառավարությանը անվստահություն հայտնելով «ղալաթ» են արել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նախարարին հակադարձեց.
-
24.02.2014|
14:21
Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը Գերագույն ռադայում հայտարարություն է տարածել, որով մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին:
-
24.02.2014|
14:19
Ճապոնացի օդերևութաբանների համար սակուրայի ծաղկման ժամկետները գուշակելը ավելի կարևոր է, քան ձյան և շոգի մասին տեղեկացնելը: Նուրբ վարդագույն ծաղիկներով հիանալու համար Ծագող արևի երկրի բնակիչներն արձակուրդ են վերցնում, իսկ միլիոնավոր զբոսաշրջիկներ Ճապոնիա են գալիս հատկապես ծաղկած սակուրան տեսնելու համար:
-
24.02.2014|
14:18
Իտալական երգի Սան Ռեմոյի 64-րդ փառատոնում հաղթող է ճանաչվել 31-ամյա երգչուհի Արիզան՝ «Քամուն հակառակ» (Controvente) երգով:
-
24.02.2014|
14:16
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կառնին հայտարարել է, որ ուժեղ ժողովրդավարական ՈՒկրաինային սատարելու նպատակով Սպիտակ տունը պատրաստ է աշխատել ռուսական կողմի հետ:
-
24.02.2014|
14:15
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը ողջունել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումը, հայտնում է AFP-ը:
-
24.02.2014|
14:13
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է օգնել Ուկրաինային, եթե ՈՒկրաինայի ղեկավարությունը դիմի, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:
-
24.02.2014|
14:11
ԳԴՀ ԱԳ նախարարությունում գերմանա-ռուսական համագործակցության կոորդինատոր Գեռնոտ Էրլերը Բրյուսելին կոչ է անում հնարավորինս արագ Կիևին ֆինանսական օգնություն տրամադրել։
-
24.02.2014|
14:10
Ռուսաստանը հայտարարել է, թե Ուկրաինայի «ծայրահեղականները» վտանգում են երկրի սուվերենությունը: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ ընդդիմությունը իր գործողություններով հարցականի տակ է դրել երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համաձայնագրի իրագործումը:
-
24.02.2014|
14:08
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է Մայդանում հավաքված ցուցարարներին շարունակել պայքարը, չնայած երկրի նախագահը լքել է Կիևը և խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկելու և մայիսին արտակարգ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին: