-
24.02.2014|
14:08
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է Մայդանում հավաքված ցուցարարներին շարունակել պայքարը, չնայած երկրի նախագահը լքել է Կիևը և խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկելու և մայիսին արտակարգ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:
-
24.02.2014|
14:05
«Ես ճշմարտության պոետ եմ: Ես ասում եմ բաներ, որոնք շատերը հաճախ քաջություն չեն ունենում ասելու: Ժամանակի պրոբլեմները: Մամուլը միշտ կենտրոնացել է իմ սիրային երգերի վրա և անտեսել է այն, որ ես նաև այլ թեմաներով եմ գրել: Բայց հանդիսատեսը դա նկատել է: Իմ նոր ալբոմի 17 երգերն արդեն պատրաստ են: Դրանցից մեկն ուղղված է թե՛ Ֆրանսիային, թե՛ ամբողջ աշխարհին և կոչվում է «Բոլորս դեպի փողոց»:
-
24.02.2014|
14:02
ՈՒկրաինայի ,Բատկիվշչինաե խմբակցության պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն հայտնել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն չի հավակնում կառավարության ղեկավարի պաշտոնին: «Ես ոչ պաշտոնական տեղեկություն ունեմ, որ Տիմոշենկոն չի հավակնում վարչապետի պաշտոնին»,- մեկնաբանել է Տոմենկոն: «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնի համար չի քննարկվի խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:
-
24.02.2014|
14:01
Թեհրանը պատրաստ է բոլոր եվրոպական երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
-
24.02.2014|
13:59
ՈՒկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է համարել պետական լեզուների մասին օրենքը 232 ձայնով: 2012-ի ամռանը խորհրդարանը հաստատել էր օրինագիծ, որը բողոքի զանգվածային ակցիաների պատճառ էր դարձել թե կողմնակիցների, թե հակառակորդների կողմից:
-
24.02.2014|
13:58
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատության առաջին օրը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ամերիկացի սենատորներ Ջոն ՄքՔեյնի, Ռիչարդ Դերբինի, Քրիս Մերֆիի հետ:
-
24.02.2014|
13:56
Խորհրդարանի որոշմամբ Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները:
-
24.02.2014|
13:54
Ֆրանսիայում գտնվող Էդվարդ Նալբանդյանը Փարիզի արվարձանում Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում մասնակցել էր Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:
-
24.02.2014|
13:52
Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒոռլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
-
24.02.2014|
13:50
Ֆրանսիայում տեղի է ունեցել Եվրոպայի ֆուտբոլի 2016 թվականի առաջնության ընտրական խմբերի վիճակահանությունը:
Եվրոպայի ֆուտբոլի 15-րդ առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայում՝ 2016 թվականի հունիսի 10-ից մինիչև հուլիսի 10-ը:
Այսօր Նիսում վիճակահանությամբ կազմվել են առաջնության ընտրական խմբերը: Ֆրանսիան, որպես կազմակերպիչ երկիր, առանց ընտրական մրցաշարի է վաստակել առաջնությանը մասնակցելու իրավունքը: