-
22.02.2014|
11:47
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն արդեն ընտրվել է: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: Ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:
-
21.02.2014|
19:44
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ հայտնեց, որ երեկ ստուգումներ են իրականացրել Երևանի երեք ոսկու շուկաներում, որից հետո հանգել են այն եզրակացության, որ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է:
-
21.02.2014|
17:24
ՈՒկրաինական իշխանության և ընդդիմության միջև բանակցող ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը չի ստորագրել երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված համաձայնագիրը:
-
21.02.2014|
17:08
ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու և 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու անհրաժեշտության մասին:
-
21.02.2014|
16:53
Նիդերլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով:
-
21.02.2014|
16:30
«ՈՒկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների, ինչպես նաև համաեվրոպական անվտանգության ու եվրոպական արժեքների հաստատման վրա: Մայդանի ակտիվիստներն ու բարիկադները պաշտպանում են նաև մեր հասարակության ձգտումը դեպի լիարժեք անկախ պետականություն և ժողովրդավարություն»,- ասված է Facebook սոցիալական ցանցում Համերաշխության կոմիտեի տարածած հռչակագրում։
-
21.02.2014|
16:23
Ուկրաինայում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին շրջանառվող լուրերը քիչ առաջ հաստատել է դեռևս գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը` իր պաշտոնական կայքում ուղերձ հղելով ուկրաինացիներին:
-
21.02.2014|
16:00
Նախօրեին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Սպիտակում, ՈՒկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչի անունը կրող հրապարակում, Յանուկովիչի անունով ցուցանակի վրա փակցրել են Եվրամայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի անվամբ ցուցանակ:
-
21.02.2014|
15:51
Ցմահ դատապարտվածների խնդիրներին irates.am-ը հաճախ է անդրադառնում, սակայն վերստին նրանց համար կենսական նշանակություն ունեցող հարցը լուծում չի ստանում:
-
21.02.2014|
15:30
Այսօր Սարի թաղի մի խումբ բնակիչ-կանայք վեճի էին բռնվել չգիտես ինչ հրաշքով թաղամասում հայտնված աղբատար մեքենայի վարորդի հետ: