-
19.02.2014|
21:49
Ես ստել այնքան էլ չգիտեմ: Սակայն առանձնահատուկ արգահատանք էլ չեմ զգում ստելու դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ հնչում է բավականին տարօրինակ)՝ մի կարգին ստել չեմ կարողանում, իսկ անվնաս խաբեությունը պաշտում եմ:
-
19.02.2014|
18:01
Բելգիան, Գերմանիան և Շվեդիան կողմ են ՈՒկրաինայի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը: Նրա խոսքով, ԵՄ պատժամիջոցների համար անհրաժեշտ է անդամ երկրների միաձայնությունը, որը դեռևս չկա:
-
19.02.2014|
17:58
Փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանում տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:
-
19.02.2014|
17:57
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն և Ահմեդ Դավութօղլուն Գյանջայում հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել: Հանդիպումն անցել է դռնփակ:
-
19.02.2014|
17:56
Սառեցված հակամարտությունները խոչընդոտում են Կովկասում խաղաղության հաստատմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
-
19.02.2014|
17:55
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկու գլխավորած պատվիրակությանը, վարչապետին ներկայացվել են «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, տնտեսական ու տեխնիկական հիմնավորումները:
-
19.02.2014|
17:54
Ռուսաստանը ՈՒկրաինայում ստեղծված լարվածության համար մեղադրել է Արևմուտքին: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը արևմտյան քաղաքական գործիչների ու եվրոպական կառույցների թողտվության հետևանք է, քանի որ Արևմուտքը ճգնաժամի հենց սկզբից փակեց աչքերը ծայրահեղական ուժերի ագրեսիվ գործողությունների վրա:
-
19.02.2014|
17:52
Սպիտակ տունը հայտարարել է, որ ցնցված է Կիևում երեկ տեղի ունեցած բռնությունների փաստից: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հորդորել է ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դադարեցնել առճակատումը և վերջ տալ բռնություններին:
-
19.02.2014|
17:52
Մայամիում դոմինիկյան ծագմամբ ամերիկացի նկարիչ Մակսիմո Կամիներոյին մեղադրանք է առաջադրվել 1 միլիոն դոլարի արժողությամբ սկահակ ջարդուփշուր անելու համար, որի վրա չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեյի նկարազարդումներն էին:
-