-
18.02.2014|
16:49
«Փոխըմբռնումն ու բարեկամությունը կաթոլիկների և հրեաների միջև պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Սուրբ հող կատարելիք այցից առաջ:
-
18.02.2014|
16:48
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարել է ընդդիմադիր չորս խմբակցություններին տված խոստումը՝ գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Նա հրավիրել խմբակցությունների անդամներին և գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախագիծ ներկայացրել:
-
18.02.2014|
16:45
Թբիլիսիում երեկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի ու Վրաստանի տարածքում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատիվը պաշտպանելու համար Սբ Էջմիածին եկեղեցու տարածքում հավաքված թբիլիսահայերը ուղևորվել են դեպի հայ համայնքի ներկայացուցիչ Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գոգա Էլիբեկովի տուն, որն էլ նրանց ընդառաջ դուրս է եկել կացնով, տեղեկացնում է Ռուսաստանում գործող «Երկրամաս» պարբերականը, որին մանրամասներ են հաղորդել «Թբիլիսայահերի ասամբլեա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
-
18.02.2014|
16:42
New York Post-ը նորից անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի ենթադրյալ սիրային կապին։
-
18.02.2014|
16:41
2013 թ. արդյունքներով՝ «Գազպրոմ» ռուսական գազային ընկերությունն ապահովել է Եվրոպայի և Թուրքիայի տարածաշրջանի գազի 29,9%-ը, հայտնում է «Վեդոմոստին»` արձանագրելով, որ դա պատմական առավելագույն ցուցանիշ է:
-
18.02.2014|
16:39
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարել է, թե Եվրոպայում գործող որոշ միջազգային կազմակերպություններ Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելուն ուղղված քայլեր են կատարում:
-
18.02.2014|
16:38
Միջազգային միջնորդների վեցնյակի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը այսօր մեկնարկում է Վիեննայում:
-
18.02.2014|
16:35
Սան Ռեմոյի «Արիստոն» թատրոնում փետրվարի 18-ին մեկնարկել է էստրադային երգի փառատոնը։ Այս տարի էլ փառատոնը կվարեն հայտնի շոումեն Ֆաբիո Ֆացիոն և դերասանուհի Լուչանա Լիտիցետոն։
-
18.02.2014|
16:34
Սիրիայի արևմտամետ սիրիական ազատ բանակը պաշտոնանկ է արել իր առաջնորդին՝ մեղադրելով կառավարական ուժերի դեմ անհաջող պայքարի և անարդյունավետ կառավարման համար: Գեներալ Սալիմ Իդրիսին փոխարինել է գեներալ Աբդել ալ-Բաշիրը:
-
18.02.2014|
16:32
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երկուշաբթի մեկնել է Թուրքիա: Այս առիթով նա Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. «Այսօր մեկնում եմ Անկարա: Ցանկանում եմ հնարավորինս շուտ իմանալ Թուրքիայի կարծիքը»: