ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:
Պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել: Այն «ճյուղը», որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս: Մեր տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, և առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ` ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով:
Շատ հետաքրքիր «զավակ» է ստացվել ԲՀԿ-ՀՅԴ վերջին «մեղրամսից»: ԲՀԿ-ն սկսել է ոչ միայն փակ, գաղտնի համագումարներ անցկացնել, այլև արդիականացնել մեծն դաշնակցականի մտքերը` ԲՀԿ-ն այլևս անելիք չունի Հայաստանում:
Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալվել էին «ՀԱՍԱՌ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և հասարակական-քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատանքը վերջերս տեղի ունեցած որոշ դեպքերից հետո կարելի է գնահատել... Իսկ եթե ավելի հակիրճ, պիտի արձանագրենք` Հայաստանն այսօր չի կարող անվտանգ երկիր համարվել: Փաստենք ավելին. կայքերից մեկն օրերս տեղեկացնում էր, թե արդեն երկու ամիս է` ադրբեջանցիները Հայաստանի բոլոր քաղաքացիների VivaCell և Orange բջջային հեռախոսահամարները, երկրի բնակչության գրանցման ողջ բազան, բոլոր ավտոմեքենաների տվյալները, անձնագրերի տվյալները յուրացրել են: Բայց սա դեռ ամենը չէ. վերջերս համացանցն ալեկոծվեց մայրաքաղաքի սրտում արված «գորշ գայլերի» երկու ներկայացուցչի լուսանկարներից:
Նախիջևանից Բաքու Հեյդար Ալիևի վերադարձի ժամանակներից ի վեր հայկական երկու պետությունները շարունակ բախվում են ապշերոնցիների ագրեսիվ պետքարոզչությանը, որը հիմնված է այն ստահոդ վարկածի վրա, թե իբր «հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքի 20 %-ը»։
Լսեցե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։ Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցեք։ Ծաղկեցե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցեք, օրհնության ե՛րգ երգեցեք, Տիրո՛ջն օրհնեցեք իր բոլոր գործերի մեջ։
«Իրատես de facto» ակումբում հյուրընկալված քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ անդրադարձավ օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակված մի հարցազրույցի, որտեղ Արտաշես Գեղամյանի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հարձակման թիրախ էր ընտրել Ազգային անվտանգության նախկին փոխնախարարին։
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...