-
10.02.2014|
12:51
«Եվրոպական փաթեթում» կա Մոլդովային և Վրաստանին վերաբերող մեկ այլ գաղափար, ըստ որի` «Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապահովեն այդ երկու երկրներ այցելությունների մշտական հոսք և անընդհատ փոխանցեն Ասոցացման պայմանագրերի արագ ստորագրման, համաձայնությունների իրագործումը խթանող եվրոպական ակտիվ բարեփոխումների անհրաժեշտության ուղերձներ»:
-
10.02.2014|
12:50
Ըստ նախագծի` «13 պետությունները հույսով ունեն արագացնելու ներքին ընթացակարգերն այն նպատակով, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրած Վրաստանն ու Մոլդովան հնարավորինս արագ` մինչև այս տարվա օգոստոսի վերջ, ստորագրեն այդ փաստաթղթերը»:
-
10.02.2014|
12:48
Նախագծում կա Ռուսաստանին վերաբերող դրույթ, որի համաձայն` «Եվրամիությունը ցանկանում է այդ երկրի հետ հաստատել հանգամանալից, ազնիվ և բաց երկխոսություն Եվրոպայում ինտեգրման հարցերի շուրջ»:
-
10.02.2014|
12:44
Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»:
-
10.02.2014|
12:41
«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը:
-
10.02.2014|
12:38
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար:
-
09.02.2014|
16:22
Սոչիում այդքան միլիարդներ ծախսելը չի կարող նվաճում համարվել Ռուսաստանի համար: ՌԴ իշխանության ջանքերը այսպես է գնահատել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա ասել է, թե օլիմպիադայի բացման արարողությունը Լոնդոնում երկու տարի առաջ տեղի ունեցած արարողության պատճենն է:
-
09.02.2014|
16:14
Մոսկվայի Կիևսկի երկաթուղային կայարանի դիմաց գտնվող «Եվրոպայի առևանգումը» շատրվանային համալիրի մոտ երկու հոգի է ձերբակալվել: Եվրամայդանի համակիրներ Պավել Շելկովը և Դմիտրի Բարման մասնակցել են եվրամայդանի աջակցության ակցիային, որը պետք է տեղի ունենար ֆլեշմոբի տեսքով` դատարկ սպիտակ ցուցապաստառներով:
-
09.02.2014|
16:02
Շվեդ գիտնականները ուսումնասիրել են 10 հազար երեխաների, որոնց ծնողները ամուսնալուծվել են մանուկ հասակում:
Խնդիրը նրանում է, որ ծնողների ամուսնալուծության կամ նրանց մահվան հետևանքով երեխայի ստացած տարբեր սթրեսները բացասաբար են անդարադառնում նրանց առողջության վրա` թուլացնելով իմունային համակարգը:
-
09.02.2014|
16:00
Ըստ APA-ի` Մոլդովայի քաղաքացի, ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչը Ադրբեջանի ղեկավարությանը խնդրել է իր անունը հանել սև ցուցակից: