-
09.02.2014|
15:21
Փետրվարի 9-ին Շվեյցարիայում ներգաղթյալների ճակատագրի վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Երկրի քաղաքացիներին կոչ է արվել իրենց կարծիքն արտահայտել իմիգրացիոն քաղաքականության խստացման մասին, գրում է dw.de-ն: Համաժողովրդական քննարկման նախաձեռնողը պահպանողական Շվեյցարական ժողովրդական կուսակցությունն է, որ առաջարկում է վերացնել օտարերկրացիներին քվոտաների տրամադրման գործող կանոնները: Վերջին հարցումների համաձայն՝ նախաձեռնությանն աջակցել է հարցվածների 43 տոկոսը:
-
09.02.2014|
15:19
22-րդ Ձմեռային օլիմպիադայում արդեն խաղարկվել են առաջին պարգևները:
-
09.02.2014|
15:18
Թեհրանում երեկ տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի ներկայացուցիչների միջև: Հանդիպման մասնակիցները քննարկել են միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղկացուցչին առնչվող հարցեր:
-
09.02.2014|
15:14
Կիևի կենտրոնում հավաքված մի քանի հարյուր սպորտային կազմվածքով երիտասարդներ մտադիր են քանդել Եվրամայդանի կողմնակիցների բարիկադները: «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ` այդ երիտասարդներից ոմանք լրագրողներին ասել են, թե ակցիային մասնակցելու համար իրենց խոստացել են վճարել 150-ական գրիվնա:
-
09.02.2014|
15:11
Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ մշակված ծրագիր ունի՝ Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաքայինը:
-
09.02.2014|
15:10
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեին՝ Թեհրանում ելույթ ունենալով իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առիթով, ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, բայց չի կարող տապալել Իրանի վարչակարգը:
-
09.02.2014|
15:04
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Ուկրաինայի իշխանության առանձին ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
-
09.02.2014|
15:02
Առևանգողը, երբ արդեն նկատել է նրանց, շտապել է թողնել իր ավարը (մեքենան) ու փախչել: Դա տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս – արևելքում:
-
09.02.2014|
14:59
Գուանչժոու ամուսնական զույգը միանգամից ութ երեխայի ծնողներ են դարձել: Երկար տարիների անարդյունավետ փորձերից հետո նրանք չեն կարողացել երեխա ունենալ:
-
09.02.2014|
14:57
Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ը և նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին: Փառատոնային ֆիլմերը «Մոսկվա», «Նաիրի», ինչպես նաև «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում: