-
07.02.2014|
00:59
Ընդունելությունն Աշխարհի միացյալ քոլեջների 14 դպրոցներ, այդ թվում նաև UWC Դիլիջանի միջազգային քոլեջ արդեն մեկնարկել է: Ընդունելության գործընթացը կիրականացվի անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և կուղեկցվի 100% կրթաթոշակների տրամադրմամբ:
-
07.02.2014|
00:58
Փետրվարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գերազանցապես իտալական երաժշտության ամիս կլինի: Այս մասին տեղեկացնում են ֆիլհարմոնիկի մամուլի ծառայությունից:
-
07.02.2014|
00:52
Փակեա, Տէր, զդուռն մեղաց իմոց և բաց ինձ զդուռն լուսոյ և արդարութեան, զի երկիւղալից սիրով եկից զհետ կոչողիդ իմոյ արարչիդ, որ ասացեր.
-
07.02.2014|
00:50
Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը։ Մտահոգ տքնությունը փախցնում է քունը։ Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն։
-
06.02.2014|
20:07
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ Եվրամիություն - Հայաստան հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չկա: Նավասարդյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի նիստին:
-
06.02.2014|
16:37
Ըստ ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրության՝ «Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:
-
06.02.2014|
16:33
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը:
Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի` «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:
-
06.02.2014|
16:31
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան, որի կատարմանը ներկա կգտնվի ինքը՝ հեղինակը: Ծրագրում կհնչեն Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտը և Չայկովսկում Սիմֆոնիա թիվ 5-ը։
-
06.02.2014|
16:29
Մաքսային միությանն անդամակցելիս տնտեսական օրակարգի ամենակարևոր հարցը ապրանքների գնաճն է: Ինչպիսի գնաճ կլինի Հայաստանում. այս և այլ հարցերի այսօր պարզաբանումներ տվեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
-
06.02.2014|
15:52
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք` կապված ծայրահեղականների հնարավոր հանցավոր գործունեության ամենացածր պատժելիությունը խստացնելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: