-
12.01.2014|
21:20
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում։ Այդ մասին հայտնում է armchess.am կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
-
12.01.2014|
17:16
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվում է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդես՝ «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»` մեջբերելով «Վաշինգտոն Փոստ»-ում զետեղված հոդվածի հետևյալ դիտարկումը.
-
12.01.2014|
15:41
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ այն ամսագրին, որը հայտնել է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ իր սիրային կապի մասին։
-
12.01.2014|
15:08
ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Սոչիում կայալանիք Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։
-
12.01.2014|
15:04
Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկումներում արծարծվում է ՊԱԿ-ի արխիվները գաղտնազերծելու անհրաժեշտության մասին հարցը: Նախորդ գումարման խորհրդարանում, օրինակ, «Լյուստրացիայի մասին» օրենք ընդունելու մասին բարձրաձայնում էին «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: Կան առանձին անհատներ, որոնք նույնպես կողմ են լյուստրացիային՝ գտնելով, որ միայն այդ տարբերակով կարելի է հասնել հասարակության առողջացմանը և երկրի առաջընթացին:
-
12.01.2014|
14:09
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կապված են միմյանց հետ, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական թատրոն է՝ տեղ-տեղ կատարյալ, տեղ-տեղ անհաջող բեմադրությամբ:
-
12.01.2014|
14:04
Թե որ երկրում որքան բարձր է գնահատվում խոզի ճարպը` չարժե անդրառնալ: Պարզապես նշեմ, որ այն օգնում է ձմռանը հաղթահարելու ցուրտը: Խոզի ճարպը դյուրամարս է, չի ծանրաբեռնում լյարդը, ավելի քիչ խոլեստերին է պարունակում, քան կարագը: Ավելին` խոզի ճարպն արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակը:
-
12.01.2014|
14:03
Երաժշտագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքում «Բի-Բի-Սի» բրիտանական հեռարձակող ընկերությունը 2014-ի հեռանկարային սկսնակ երաժիշտ է ճանաչել 21-ամյա Սեմ Սմիթին` Հարթֆորդշիրից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Բի-Բի-Սի»-ի հարցումների համաձայն` առաջին հնգյակում են հայտնվել Էլլա Էյրը, Բենկսը, Սամֆան և Ջորջ Էզրան: Ընդհանուր առմամբ, խոստումնալից երաժիշտների ցանկում ընդգրկված է եղել 15 արտիստ:
-
12.01.2014|
13:57
Արդեն պատրաստ են դեկտեմբեր ամսվա վարձավճարների ցուցակները: Կարելի է ենթադրել, թե ինչ կլինի մարդկանց հետ, երբ տեսնեն իրենց ծախսած գազի ու հոսանքի թվերը գումարային տեսքով: Հունիսից թանկացած Էլեկտրաէներգիան հիմա է իրեն զգացնել տալու: Այս խիստ ձմռան պայմաններում ավելի շատ հոսանք ու գազ է ծախսվում, քան օգտագործվել է նախորդ տարիներին:
-
12.01.2014|
13:54
Այն, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում և ԱՄՆ-ում, Կանադայում անբնական բարձր և ցածր ջերմաստիճաններ են գրանցվել այս ձմեռ, երկրի մթնոլորտն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայից ներխուժած արկտիկական ցիկլոնով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային մթնոլորտային ծառայության մասնագետ Գրեգ Կարբենը: