ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Եղի՛ր իրազեկ ու մի՛ վախեցիր ՄԻԱՎ-ից

    Եղի՛ր իրազեկ ու մի՛ վախեցիր ՄԻԱՎ-ից

    23.11.2013| 14:11
    Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ «Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։
  • «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    23.11.2013| 14:05
    «Ցանկացած նորմալ մարդ կամ մասնագետ միշտ ավելի բարձր նշաձող է դնում և ձգտում է այդ բարձր նշաձողին: Սեպտեմբերի 3-ից հետո մենք մեր նշաձողը իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որ երևի սողալով տակից անցնենք: Ես անընդունելի եմ դա համարում: Փոխանակ մենք ձգտենք ավելի բարձր նշաձողի, որպեսզի երկիրը զարգացում ապրի, առաջ գնա, ետ ենք գնում: Ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծ մասը ռուսամետ է, դա ձգտումներից զուրկ զանգվածն է: Նրանք գերադասում են ստրուկ լինել, ունենալ տեր, ով իրենց մի կտոր հաց կտա: Բայց կա Սովետական միություն չտեսած սերունդ, երիտասարդություն, որը ձգտում է ավելի կայուն հիմքերի վրա իր ապագան կերտել: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է գնալ մի երկիր, որտեղ բոլոր չինովնիկների երեխաները կրթություն ստանալու համար Եվրոպա են գնում»,-խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների թեմայի շուրջ, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
  • «Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

    «Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

    23.11.2013| 13:59
    Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի`նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարության շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ հնչեցին քաղաքական տարբեր կառույցների ու քաղաքագետների կողմից: ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆՆ, օրինակ, կարծում է, որ սեպտեմբերի 3-ին նախագահի` ՀՀ-ի ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությունը, վատ տրամադրության հետևայնք է. «Այդ հայտարարություն անողը կամ վատ տրամադրություն կամ բարձր ճնշում է ունեցել»:
  • «Խոպան պիտի գնան, ձեռքի հետ էլ անընդհատ ստորացման ենթարկվեն, սպանությունների մասին դեռ չեմ ասում»

    «Խոպան պիտի գնան, ձեռքի հետ էլ անընդհատ ստորացման ենթարկվեն, սպանությունների մասին դեռ չեմ ասում»

    23.11.2013| 13:53
    «Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն երբեք չի ունեցել, որովհետև որևէ թեկնածու ընտրությունների ժամանակ նման բան չի ասել, նման հայտարարությամբ հանդես չի եկել: Ընդհակառակը` «Հանրապետական» կուսակցությունը` «արևմտամետների» ձեռքից Եվրամիության դրոշակը խլեց և ուռա՜ գոռալով մեզ բոլորիս համոզում էր, որ եվրոպական արժեքները հենց հանրապետական արժեքներ են և մենք, որպես միակ հզոր քաղաքական ուժ` Հայաստանը տանելու ենք դեպի Եվրամիություն»,-անդրադառնալով Հայաստանի հնարավոր անդամակցությանը ՄՄ-ին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
  • Փաբում միայն սպիտակներն են

    Փաբում միայն սպիտակներն են

    23.11.2013| 13:51
    «Սպիտակ ագռավ». այսպես է կոչվում երևանյան նորաստեղծ ակումբը, որ խոստանում է դառնալ մշակութային յուրատեսակ հավաքատեղի: «Սպիտակ ագռավների» ակումբում անցկացվում են համերգներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ և այլն:
  • «Գեղանկարը դու ես, քո էությունը»

    «Գեղանկարը դու ես, քո էությունը»

    23.11.2013| 13:50
    Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված է շուրջ 70 աշխատանք: Սվետլանա Սարգսյանը անհատական ցուցահանդեսով հայրենիքում հանդես է գալիս առաջին անգամ:
  • ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

    ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

    23.11.2013| 13:47
    Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղված աշխատանքների դադարեցումը բացատրում է ԱՊՀ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վատացմամբ եւ արդյունաբերության անկմամբ:
  • Եվրամիությունը գերադասում է դադար վերցնել

    Եվրամիությունը գերադասում է դադար վերցնել

    23.11.2013| 13:45
    Եվրամիությունում չեն մեկնաբանում Ուկրաինայի որոշումը: Եվրախորհրդարանի առաքելության ղեկավար Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվանևսկին հրաժարվել է մեկնաբանություն տալ, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել այցն Ուկրաինա, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիեւի որոշումը կապված է Կրեմլի ճնշման հետ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
  • Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

    Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

    23.11.2013| 13:42
    «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են` առանց մեր անմիջական մասնակցության»` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Պետերբուրգյան հանդիպումը կնպաստի այդ գործընթացին:
  • Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

    Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

    23.11.2013| 13:40
    Ուկրաինայի ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում նոյեմբերի 24-ին հավաքվել Մայդանում հանրահավաքի` ընդդեմ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշման: Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլայ Ազարովին մեղադրել են պետական հանցագործության մեջ եւ պահանջել խորհրդարանում բացատրություններ տալ: