ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Դադարեցվել է դեղերի շրջանառությունը

    Դադարեցվել է դեղերի շրջանառությունը

    06.11.2013| 17:16
    Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:
  • Ուսանողներն ուժերը փորձում են ինտելեկտուալ խաղերում

    Ուսանողներն ուժերը փորձում են ինտելեկտուալ խաղերում

    06.11.2013| 16:57
    Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը։ Մասնակցում է շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը ներկայացնող Հայկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թիմն այս առաջնությանը եկել է հաղթելու նպատակով։
  • «Այսօր ես համոզված եմ, որ մեծ հաշվով մարդ արարածը միայնակ է»

    «Այսօր ես համոզված եմ, որ մեծ հաշվով մարդ արարածը միայնակ է»

    06.11.2013| 16:45
    «Այս երկիրը քեզ նման է», «Անձրևի երգը», «Ճամփեն բռնեցի», «Դու». ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ հեղինակային երգի սիրահարները ճանաչում են այս և այլ երգերով:
  • Դադարեցրեք հետապնդումները

    Դադարեցրեք հետապնդումները

    06.11.2013| 16:32
    ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարո Կարապետյանի ղեկավարած կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
  • «Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է»

    «Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է»

    06.11.2013| 16:11
    «Իշխանություններն են մեղավոր, որ Շանթը և երիտասարդները նման քայլի գնացին: Իշխանությունը արյունով, սպանությամբ է եկել իշխանության, որը ժողովուրդը չի ընդունում: Եթե Լիցիկայի պես մարդասպանին ազատ են արձակել, բայց այսօր ձերբակալել են մարդկանց, ովքեր արդարության համար են դուրս եկել, ուրեմն լավ են արել` ոստիկանի են վիրավորել»,-գնահատելով երեկվա դեպքերը` ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
  • Սիրունիկ բյուջե

    Սիրունիկ բյուջե

    06.11.2013| 16:00
    Հայաստանում սովորություն են դարձրել բյուջեին մի մականուն կպցնել: Կառավարությունն ասում է՝ բյուջեն սոցիալական է, ընդդիմությունն ասում է՝ օլիգարխիկ է, իսկ ըստ Հովիկ Աբրահամյանի՝ լավ էլ լափող է: Առաջարկում ենք ավելի լավ տարբերակ՝ «սիրունիկ բյուջե», հայտնի կինոֆիլմի մոտիվով:
  • Ռիժկովը Լուկաշենկոյին «տեղը» դրեց

    Ռիժկովը Լուկաշենկոյին «տեղը» դրեց

    06.11.2013| 15:51
    «Չի կարելի ղարաբաղյան հիմնախնդիրը կապել Հայաստանի Մաքսային միության անդամակցության հետ: Դա բոլորովին այլ հարց է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` նշելով, որ բոլորն էլ հստակ հասկանում են, որ այդ հիմնախնդիրը մեկ օրում չի լուծվի, և եթե նման խնդիր դրվի, Հայաստանը երբեք Մաքսային միություն չի մտնի:
  • «Մեղավորը իշխող համակարգն է»

    «Մեղավորը իշխող համակարգն է»

    06.11.2013| 15:47
    Այսօր «Նոյյան տապանում» լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած երեկվա իրադարձություններին, ազատամարտիկները կոչ արեցին վաղը ժամը 17-ին դուրս գալ Ազատության հրապարակ` մասնակցելու կայանալիք հանրահավաքին, որտեղ կքննարկվի Սերժ Սարգսյանի հեռանալու հարցը:
  • Տաջիկստանում անջատել են YouTube-ը

    Տաջիկստանում անջատել են YouTube-ը

    06.11.2013| 15:38
    Տաջիկստանում երեկվանից YouTube –ի հետ չի գործում նաև Ozodagon լրատվական կայքը: Ozodagon-ը հայտնի է ծայրահեղ իրավիճակների ժամանակ իր բացառիկ տեսանյութերի հրապարակմամբ: Երկրի փորձագետները կարծում են, որ հայտնի կայքերի փակումը կապված է այսօր տեղի ունեցող նախագահական ընտրությունների հետ:
  • Ինչո՞ւ պիտի բարձր չլինի

    Ինչո՞ւ պիտի բարձր չլինի

    06.11.2013| 15:35
    «Ռուսական կողմի տրամադրությունը շատ լավ էր, աշխատանքային: Դեռ Մաքսային միության հետ կապված խնդիրները քննարկվում են, երբ ստորագրվեն, կխոսենք այդ թեմայի շուրջ: Բարի-դրացիական հարաբերություններ միշտ են եղել»,-մեր հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ էին ռուս գործընկերները Հայաստանում` հաշվի առնելով Մաքսային միության անդամակցության հայտարարությունը, ասաց հայ-ռուսական միջխորհրդարանակ հանձնաժողովի նիստին ներկա ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը: