-
07.10.2013|
16:55
Հոկտեմբերի 15-16-ին Ժնևում տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որին Թեհրանը կներկայանա նոր թիմով:
-
07.10.2013|
16:54
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին չի վստահում Վաշինգտոնի քաղաքականությանը, բայց կողմ է դիվանագիտական ջանքեր գործադրելուն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
-
07.10.2013|
16:52
Հոկտեմբերի 6-ին Աթենքից ինքնաթիռով Մոսկվա բերվեց օլիմպիական կրակը, ռուսական տարածքում օլիմպիական կրակի փոխանցումավազքը սկսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
07.10.2013|
16:51
Հրաժարականի մտադրություն ունի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ում աշխատանքից իր դժգոհությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր Ջերմուկում համայնքների հանաժողովի ժամանակ:
-
07.10.2013|
16:50
Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ընտանիքում հաճելի իրադարձություն է եղել` սեպտեմբերի կեսին փոխնակ մոր օգնությամբ նրանք զույգ երեխաներ են ունեցել:
-
07.10.2013|
16:49
ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում նոր առաջարկներով հանդես գալ միջուկային հարցի վերաբերյալ: «Իրանը պետք է աշխարհին ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում:
-
07.10.2013|
16:45
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է տնային կալանքից. նա գերադասում է մեկ տարվա հասարակական աշխատանքները, տեղեկացնում է Daily Mail-ը:
-
07.10.2013|
16:43
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ.
-
07.10.2013|
16:41
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի տանտերն է, կիթառը ձեռքին շնորհավորել է դահլիճ մտնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան 61 ամյակի առթիվ: Գագաթնաժողովի մյուս մասնակիցները ևս միացել են նախագահի երգեցողությանը:
-
07.10.2013|
16:33
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):