-
20.09.2013|
16:11
Հայաստանից հայրենիք ուղղված գրագրության մեջ 2009-ին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգտոնը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին համարել է. «Չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»:
-
20.09.2013|
16:10
Ճապոնացի հանրահայտ գրող Հարուկի Մուրակամին առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ և համարվում է առավել հավանական թեկնածուն:
-
20.09.2013|
16:08
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի խաղաղության աղոթք Սիրիայի համար:
-
20.09.2013|
16:07
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դուռը բաց է Իրանի առաջ` ուղիղ բանակցություններ սկսելու համար, բայց Թեհրանը պետք է վերջ տա միջուկային զենք ստեղծելու ծրագրերին:
-
20.09.2013|
16:05
Նյու Յորք` ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողներին ասել է, որ Թուրքիան երբեք պատերազմ չի ցանկացել Սիրիայի հետ և ջանքեր է գործադրել հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար:
-
20.09.2013|
16:01
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձը` ուղերձ հղելով հայ ժողովրդին և ուրախ ու բարգավաճ Անկախության օր մաղթելով: Ջոն Քերին գրել է.
-
20.09.2013|
16:00
Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հարցին` «Փոխվե՞լ է Ձեր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ» հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է` ոչ:
-
20.09.2013|
15:58
Հռոմում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին ընդունելով` Իտալիայի արտաքին գործերի նախարար Էմմա Բոնինոն հույս է հայտնել, որ Երևանը կստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, չնայած Եվրասիական միությանն անդամակցելու պլաններին, նա կարծում է, որ «Բրյուսելի հետ երկկողմ գոհացուցիչ երկխոսությունը բոլոր հնարավոր չափումներով կհանգեցնի Ասոցացման համաձայնագրի ստորագրման»:
-
20.09.2013|
15:36
Շուրջ երկու տարի ոստիկանության դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով 110 հայտնի անձինք՝ արվեստագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ երաշխավորագիր ներկայացրեցին դատարան՝ միջնորդելով, որ ազատ արձակեն վերջինիս:
-
20.09.2013|
15:06
ՌԴ նախագահը քննադատել է Արևմտյան երկրների վարած քաղաքականությունը, որի համաձայն վերջիններս հրաժարվում են ավանդական քրիստոնեական արժեքներից և օրինականացնում միասեռականությունը: