-
17.09.2013|
13:20
Ի՞նչ խաղալիքներով են այսօր խաղում մեր երեխաները, որքանո՞վ են դրանք անվտանգ, և ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ երեխայի առողջության վրա անհայտ ծագմամբ տարատեսակ խաղալիքները:
-
17.09.2013|
13:19
Հայտնի է դարձել օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողների ինքնությունը:
-
17.09.2013|
13:17
Այս օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, թե ով կարող է փոխարինել հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով մեծ «արարողությամբ» վերջակետ դրեց իր պաշտոնավարմանը: Շատերը երկրի նախագահին մեսիջներ են հղում ցանկալի թեկնածուի առնչությամբ:
-
17.09.2013|
13:15
Այսօր առավոտյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստացել է ՄԱԿ-ի փորձագետների հաշվետվությունը Սիրիայում քիմզենքի վերաբերյալ: Օգոստոսի 21-ին Սիրիայի Դամասկոս քաղաքի մեջակայքում կիրառված քիմիական զենքը տարածակարծությունների տեղիք էր տվել: Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, պնդում էր, որ այն օգտագործել է Սիրիայի իշխանությունը, իսկ Ռուսաստանը համոզված էր, թե քիմզենքը կիրառել են ապստամբները:
-
17.09.2013|
13:12
Ահաբեկչություն Չեչնիայում Չեչենական հանրապետության ներքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել ավազակային հարձակում, որի ժամանակ զոհվել են երեք ոստիկաններ, վիրավորվել՝ չորսը: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, ահաբեչությունը տեղի է ունեցել կեսգիշերին, Ինգուշեթիայի տարածքում:
-
17.09.2013|
13:08
Հունգարիայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը գերազանց ելույթ է ունեցել Եվրոպայի չեմպիոն, ազատոճային Դավիթ Սաֆարյանը:
-
17.09.2013|
13:04
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը երեկ ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Բոլոր տոմսերը համերգից դեռևս 3 օր առաջ վաճառվել էին։ Լեփ-լեցուն դահլիճը ուղղակի բաց չէր թողնում երիտասարդ ջութակահարին՝ «բրավո» բացականչություններով ստիպելով սոլլո կատարումներ նվիրել։
-
17.09.2013|
12:58
Այսօր Մոսկվայում կբացվի Սբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին: Հայկական վանական համալիրի տարածքում տեղակայված տաճարը կդառնա ՀՀ տարածքից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունը:
-
17.09.2013|
12:30
«Մենք գնահատում ենք Իրանի նոր ղեկավարության հայտարարությունը միջուկային ծրագրի վերաբերյալ մեծ թափանցիկություն ապահովելու և մտահոգությունը փարատելու ճանապարհների որոնման մասին: Իհարկե, դա պետք է կատարվի ոչ միակողմանի, այլ սանկցիաների բեռը համաժամանակյա հանելու հետ, նախ և առաջ` միակողմանի սանկցիաները, որ ընդունվել են Անվտանգության խորհրդի բանաձևերը և արևմտյան մի քանի երկրների պարտավորությունները խախտելով»:
-
17.09.2013|
12:00
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմիի Եգիպտոս այցելելու հրավերը: Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Եգիպտոսի նոր իշխանությունները փորձում են վերադառնալ քաղաքական երկխոսությանը: