«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • ԵՄ ծրագրերը վտանգված են

    ԵՄ ծրագրերը վտանգված են

    07.09.2013| 11:32
    Այս օրերին Հայաստանում գործող բոլոր այն կազմակերպություններն ու գերատեսչությունները, որոնք այս կամ այն չափով ներգրաված են ԵՄ-ն շրջանակում ֆինանսավորվող որոշակի ծրագրերում ուշիուշով հետևում են վերջին զարգացումներին: Այդ կառույցներում ընդգրկված մի քանի աշխատակիցներ irates.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք կանգնած են ծրագրերը դադարեցնել-չդադադարեցնել խնդրի առաջ, ինչը ենթադրում է առաջին հերթին ֆինանսական մեծ կորուստ:
  • Օբաման կարող է միտքը փոխել

    Օբաման կարող է միտքը փոխել

    07.09.2013| 11:19
    Ամերիկյան «Daily Caller» թերթին ԱՄՆ նապխագահ Բարաք Օբաման ասել է, թե չի ձգտում ռազմական միջամտության Սիրիայում և նույնիսկ կարող է չեղյալ հայտարարել քվեարկությունը Կոնգրեսում: Օբաման այս անգամ շատ մեղմ է խոսել Սիրիայի մասին:
  • Ռուսաստանում հայերի պաշտպանվածության երաշխիքը ո՞վ է տալու

    Ռուսաստանում հայերի պաշտպանվածության երաշխիքը ո՞վ է տալու

    07.09.2013| 11:14
    Ռուսաստանի վոլգոգրադ քաղաքում սեպտեմբերի 2-ին 10 տարեկան հայ երեխա է սպանվել: 17 տարեկան Անդրեյ Մալիշկոն բռնաբարել, ապա գլխին հարվածներ հասցնելով սպանել է դպրոցական Ռոման Հովհաննիսյանին: Փորձագետների եզրակացությամբ երեխային ամենաքիչը 9 հարված է հասցվել: Մալիշկոն խոստովանել է մեղքը: Այս մասին տեղեկացնելով ռուսական որոշ կայքեր պարզապես չեն նշում զոհի անունը, պարզ է, այն կարող է «մատնել» երեխայի ազգությունը:
  • «Ֆոլկլորի համար չկա սահման…»

    «Ֆոլկլորի համար չկա սահման…»

    07.09.2013| 10:59
    «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 7-12-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոն: Մասնակցելու են ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից, նաև ՝ Չեխիայից, Իտալիայից, Լիտվայից:
  • ՀՀԿ Կանանց խորհուրդը ամփոփում է կատարած աշխատանքները

    ՀՀԿ Կանանց խորհուրդը ամփոփում է կատարած աշխատանքները

    07.09.2013| 10:54
    Սեպտեմբերի յոթին Ծաղկաձորում ՀՀԿ Կանանց խորհուրդը անցկացնում է իր ամենամյա սեմինարը՝ լիագումար նիստում ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կներկայացնի երկու հազար տասներեք թվականի գործունեությունը, ապա կհաղորդվի տեղեկատվություն տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների կատարած աշխատանքների մասին:
  • Իտալիայի դեսպանը հույս է հայտնում, որ ՀՀ դիվանագիտությունը հաջողություն կունենա

    Իտալիայի դեսպանը հույս է հայտնում, որ ՀՀ դիվանագիտությունը հաջողություն կունենա

    06.09.2013| 18:44
    «Հայաստանի որոշումը բոլորին զարմացրեց աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպային։ Այն անսպասելի էր։ Թեև կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը կշարունակի քննարկումները, որպեսզի պարզի, թե ինչպիսի տարածք է ստեղծվել երկու տարբեր համաձայնագրերը համատեղելու համար։ Հույս ունեմ՝ բանակցությունները ԵՄ-ի հետ չեն դադարեցվի։ Մինչ այժմ Հայաստանը կարողացել է բանեցնել հմուտ դիվանագիտություն. մեկ ոտքը եղել է Արևմուտքում, մյուս ոտքը՝ Արևելքում։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության այդ մոտեցումը հաջողություն կունենա»։
  • «Ամենամեծ պատիժը կլինի արտագաղթը»

    «Ամենամեծ պատիժը կլինի արտագաղթը»

    06.09.2013| 16:28
    Ըստ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների՝ Եվրոպայի դիվանագետներն ուղղակի ցնցված են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին կայացրած որոշումից:
  • Երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում մեծ հաջողությամբ են ընդունվել

    Երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում մեծ հաջողությամբ են ընդունվել

    06.09.2013| 16:26
    Սեպտեմբերի 6-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Իտալիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Բրունո Սկապինիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն ամփոփեցին Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը, որին այս տարի որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ մասնակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
  • Լուսավոր փողոցներ, բակեր

    Լուսավոր փողոցներ, բակեր

    06.09.2013| 16:25
    Մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկն այս տարի Երևան քաղաքի զարգացման 2013-ի ծրագրով համալրվել է ևս 14-ով: Լրացուցիչ ծրագրով արդեն իսկ լուսավորվել է 27 բակային տարածք: Գիշերային լուսավորությամբ են ապահովվել նաև շուրջ 6 երկրորդական փողոցներ:
  • Իրաքը պատրաստ է հարձակում գործել ԱՄՆ դեսպանատան վրա

    Իրաքը պատրաստ է հարձակում գործել ԱՄՆ դեսպանատան վրա

    06.09.2013| 15:44
    ԱՄՆ հետախուզությունը տեղեկություն է ձեռք բերել, ըստ որի, Իրաքի հետախուզական մարմինները հրաման են տվել իրենց գրոհայիններին` Սիրիայի դեմ ագրեսիա դրսևորելու դեպքում, հարձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան և այլ դիվանագիտական գրասենյակների վրա: