«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Հայաստանի Հանրապետության  վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    26.07.2013| 00:30
    Պարոն վարչապետ Նախ չեմ ակնկալում Ձեր գոհունակությունը սույն նամակիս փաստով առ այն, որ իշխանությունների հանդեպ համազգային մերժողականության պայմաններում գրելով Ձեզ, ըստ էության, միանշանակորեն չեմ ընդդիմանում գործող վարչակարգին։ Դա այդքան էլ այդպես չէ։ Ցանկացած իշխանություն, ընդ որում նաև Դուք, մնայուն չեք, մինչդեռ հայրենիքն ու ժողովուրդն են մնայուն և, որպես կանոն, նրանց առողջ շարունակականության խթանիչը համարվում է նրանց անվտանգությունը։ Եվ հենց սա է գրելուս պատճառը, ներկայացնելու համար մի քանի բացասական իրողություններ, որոնք սահմանվում են արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և նրա ապազգային ու կրիմինալ կորպորատիվ գործունեության սկզբունքներում։
  • Որոշումը` ոտքի վրա

    Որոշումը` ոտքի վրա

    26.07.2013| 00:24
    Երբ համացանցում հասանելի դարձան Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին» 19.07.13 թ. N3660-Ա և «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» 19.07.13 թ. N3661-Ա որոշումները, ծանոթացա դրանց տեքստերին, ինձ թույլ եմ տալիս համոզմունք հայտնել, որ այդ որոշումներն ընդունվել են ոչ թե մասնագիտական լուրջ հաշվարկների, նույնքան լուրջ քննարկումների, որոշումների նախագծերի պատշաճ ընթացակարգի պահպանման հիման վրա, այլ դրանք մայրաքաղաքում ծայր առած բողոքների ալիքի թելադրանքով պարզապես խզբզվել են ոտքի վրա և համացանց խցկվել։
  • «Գրելիս, ինչպես ապրելիս, երբեմն սխալվում ես»

    «Գրելիս, ինչպես ապրելիս, երբեմն սխալվում ես»

    26.07.2013| 00:18
    Մեր զրուցակիցն է թերթի մշակութային բաժնի լրագրող ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
  • Երկրորդ պլան է մղվել  հայկական շահի դիտարկումը

    Երկրորդ պլան է մղվել հայկական շահի դիտարկումը

    26.07.2013| 00:17
    Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չարչրկվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական միության միջև Հայաստանի կատարելիք ընտրության հարցը: Խոսակցությունները հիմնականում կրում են ծայրահեղական բնույթ` այս երկու ինտեգրացիոն գործընթացները հակադրելով մեկը մյուսին: Ավելին, որոշ շրջանակներ ասոցացման գործընթացը փորձում են ներկայացնել որպես հակառուսական քայլ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.07.2013| 00:05
    Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ, և հան ինձ արտասուս ապաշխարութեան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.07.2013| 00:04
    Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու։
  • Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Այս սոցիալական շարժումը մեր իմունային համակարգին արված վերջին սրսկումն է

    Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Այս սոցիալական շարժումը մեր իմունային համակարգին արված վերջին սրսկումն է

    25.07.2013| 22:34
    Հասարակությունը Հայաստանում տարավ, թերևս, իր առաջին իրական հաղթանակներից մեկը` քաղաքապետը կասեցրեց իր ապօրինի որոշումը: Առայժմ տրանսպորտի ուղեվարձը կմնա նույնը: Ի վերջո, ո՞րն էր այս անգամ հասարակության հաջողության գաղտնիքը: Իշխանություններն ըմբռնեցի՞ն արդյոք իրավիճակի ամբողջ լրջությունը: Անգամ այսքան տարիներ իրենց ապօրինի որոշումների դեմ ձայն-ծպտուն չհանած մարդկանց միացումը սոցիալական ակցիաներին նրանց ոչինչ չի՞ հուշում:
  • Ո՞նց էր համը մեր տորթի

    Ո՞նց էր համը մեր տորթի

    25.07.2013| 22:28
    Երևում է` Երևանի քաղաքապետին ակտիվիստների ուղարկած «50-դրամանոց» տորթը ոչ միայն համեղ էր, այլև բարի։ Մինչ ամբողջ շաբաթ ԶԼՄ-ները, այդ թվում նաև` «Իրատես de facto» թերթն ու irates.am կայքը (վկան` այսօրվա մեր նյութերը) քարը քարին չէին թողնում` իրավացիորեն քննադատելով տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, օրվա վերջում Տարոն Մարգարյանը, բավականին երկար լռելուց հետո, բարեհաճեց ուղերձով դիմել երևանցիներին։
  • Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

    Վարորդ. «Մենք վաբշե ձայն չունենք»

    25.07.2013| 19:25
    Սարի թաղն սպասարկող 21 և 9 համարների ավտոբուսների գծատիրոջն հանդիպելու իմ փորձերն այդպես էլ ապարդյուն անցավ այսօր: Գտնվելով վերջինիս աշխատավայրում, որտեղ սովորաբար նա լինում է, հույս ունեի առերես նրան ուղղել ինձ հուզող մի շարք հարցեր: Ինձ դիմավորեց գծերն սպասարկող անձի անբարեհամբույր «հարազատը», ով առաջին հայացքից հարձակողական մոտեցում դրսևորեց, և երբ ներկայացա և խնդրեցի ասել, թե ե՞րբ կամ որտե՞ղ կարող եմ հանդիպել նրան, կոպտորեն վրա բերեց. «ի՞նչ ա եղել, ինձի ասա»:
  • Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին

    Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին

    25.07.2013| 18:52
    Սիրելի՛ երեւանցիներ, Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար: