«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Բոլոր ազգերը «Նոյ» քաղաքում

    Բոլոր ազգերը «Նոյ» քաղաքում

    28.04.2013| 17:59
    Հայաստանում նոր, հետաքրքիր գաղափար են փորձում շրջանառության մեջ դնել, որը դեռ փորձության փուլ պիտի անցնի: Հայաստանում «Նոյ» անունով քաղաք պիտի ստեղծել, որտեղ ներդրումներ կանեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Որպես նպատակ, դա պետք է ծառայի ազգերի միավորմանը հոգևոր դաշտում: Այլ խոսքով, Նոյը բոլորի «նախա-նախա» պապն է, և ռուսն ու իրանցին, ամերիկացին, ֆրանսիացին ու այլ ազգերի ներկայացուցիչներ իրենց «լուման» են ներդնելու այդ քաղաքի զարգացման գործում, և, բնականաբար, շահելու է հայկական պետությունը:
  • Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Դաշտ, որտեղ պարզ երևում է մեր երկրի գրեթե ողջ բացասականը (շարունակելի)

    Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Դաշտ, որտեղ պարզ երևում է մեր երկրի գրեթե ողջ բացասականը (շարունակելի)

    28.04.2013| 17:22
    Միայն մամուլով դեմոկրատիա եք կառուցում, հա՞, բա մնացած հարթությունները: Մամուլի հարաբերական ազատությունից բացի Հայաստանում այլ դեմոկրատական արժեքներ չկա՞ն: «Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, այսինք, ոչին չունենք». անգլիական այս աֆորիզմը շատ տեղին է, երբ սկսում ենք խոսել քաղաքացու ապահովության մասին լայն շրջանակների սպեկտրում: Օրինակ, եթե լինի հարցում` դուք ձեզ ապահովվա՞ծ եք զգում դատաիրավական, սոցիալական, աշխատանքային, գենդերային, մշակույթային և այլ հարթության մեջ, հարցվողների մեծ մասի պատասխանը կարելի է կռահել՝ իհարկե ո՛չ: Նախ սկսենք նրանից, որ մենք մենթալիտետային Հայաստանում ինչքան էլ որ ցույց չտանք, շատ հեռու ենք դեմոկրատական արժեքներից (միայն մամուլի հարաբերական ազատությամբ դեմոկրատիա չեն կառուցում):
  • Կրակոցներ Հռոմում` երդմնակալության արարողության ժամանակ

    Կրակոցներ Հռոմում` երդմնակալության արարողության ժամանակ

    28.04.2013| 17:20
    Անհայտ անձն այսօր կրակ է բացել Հռոմի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, նախագահի նստավայրից ոչ հեռու, Իտալիայի կառավարության անդամների երդմնակալության արարողության ժամանակ։
  • Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ. Եկեք չչարաշահենք լրագրողի մասնագիտությունը

    Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ. Եկեք չչարաշահենք լրագրողի մասնագիտությունը

    28.04.2013| 16:49
    Թող չնեղանան իմ ֆեյսբուքյան ընկեր լրագրողները և բոլոր նրանք, ովքեր ունեն այս մասնագիտությունը: Հենց սկզբից ասեմ, որ ես հարգում եմ յուրաքանչյուր մասնագիտություն՝ լինի լրագրող, օդաչու... Բայց եկեք չչարաշահենք մեր մասնագիտության ընձեռած հնարավորությունները: Պատկերացրեք՝ մեզանից մեկը գնա հիվանդանոց, ու բժիշկը, առանց մեզ լսելու, միանգամից անցնի բուժման:
  • Արամ ՈՒԳՈՒՋՅԱՆ. Հրաշալի լրագրող էր ու մեծ մարդ

    Արամ ՈՒԳՈՒՋՅԱՆ. Հրաշալի լրագրող էր ու մեծ մարդ

    28.04.2013| 14:19
    Մեծ ցավ ապրեցի հրաշալի լրագրողի ու մեծ մարդու՝ ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ կորստով: Մեծավաստակ հրապարակախոսը խորին սրտացավությամբ էր ներկայացնում պրոբլեմային խնդիրները: Պատիվ եմ ունեցել լինելու մեծանուն լրագրողի ուսանելի դասերի ունկնդիրը: Աստված թող լուսավորի հրաշալի քաղաքացու ու սրտացավ Հայի հոգին :
  • Ընտրություններն իրենց գործն անում են

    Ընտրություններն իրենց գործն անում են

    28.04.2013| 14:15
    Որքան էլ քննադատվեն , պախարակվեն և տարբեր կառույցների կողմից քննարկաման թեմա դառանան սպասվելիք ընտությունները, ընթացող քարոզարաշավն իր ողջ «հմայքով», իր բացասական ու դրական կողմերով, այդուհանդերձ այն իր մեջ մի շատ կարևոր, կարելի է ասել, բարի խորհուրդ ունի: Ոչ ոք չի կարող ժխտել, որ ընտրություններին ընդառաջ, հասկանալի նպատակներով, շահագրգիռ անձանց կողմից, ավարտին է հասցվում ցանկացած կիսատ գործ:
  • Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (մանրամասները` տեսանյութում)

    Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (մանրամասները` տեսանյութում)

    28.04.2013| 14:11
    1988-ի դեկտեմբերյան դաժան երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ հատկապես նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Անձրևները տեղալուն պես անձրեւաջրերը հեղեղում են այդ ժամանակավոր կացարանները:
  • Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին

    Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին

    28.04.2013| 14:07
    Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայանա իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
  • Պայթյուններ՝ Կարաչիում

    Պայթյուններ՝ Կարաչիում

    28.04.2013| 14:05
    Չորս մարդ է մահացել, մի քանի տասնյակը տուժել են Պակիստանի Կարաչի քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյուններից։ Պայթյուններից մեկը որոտացել հանրահավաքի ժամանակ։ Եվս մեկ ռումբ պայթել է ընդդիմադիր քաղաքական կուսակցության գրասենյակի մոտ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ երրորդ պայթյունը գրանցվել է շիաների մզկիթի մոտ։ Այս քաղաքում բռնությունների ալիքը մեկնարկել է համապետական ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու մայիսի 11-ին։ Այս շաբաթ Կարաչիի տարբեր շրջաններում զոհվել է ավելի քան 20 մարդ։
  • Իսլանդիայում հաղթել են ընդդիմադիրները

    Իսլանդիայում հաղթել են ընդդիմադիրները

    28.04.2013| 14:04
    Ամփոփվել են Իսլանդիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Կառավարող ձախկենտրոնամետ կոալիցիան ընտրություններում պարտվել է։ Գործող իշխանությունները վերջին շրջանում բավականին շատ էին ենթարկվում քննադատության՝ ձեռնարկած տնտեսական խիստ միջոցառումների պատճառով։