20.02.2013|
17:19
«Հնարավոր» է կարգախոսով քարոզարշավ անցկացրած և պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում էր: Հրապարակում էին նաև բողոքական, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք, ի հեճուկս իշխանությունների, քվեարկել էին հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի: