-
24.11.2012|
22:05
Նիգերիայի բանակը 300 հազար դոլար պարգևատրում է խոստացել նրան, ով կօգնի բռնել «Բակո խարամ» իսլամիստական աղանդի առաջնորդ Աբուբակարա Շեկաուին։ Զինվորականները հայտարարել են նաև խմբավորման այլ առաջնորդների մասին տեղեկությունների պարգևավճարների մասին։
-
24.11.2012|
15:08
-Շնորհավորում եմ, բարեկամս: Միանգամից հասկացա, որ վերջապես ամուսնացել ես: Վերնաշապիկդ ա՜նթերի է արդուկված:
-
24.11.2012|
14:46
«De facto» հասարակական-քաղաքական ամսագրի սահմանած «Տարվա մարդ» մրցանակն այսօր հանձնվեց աշխարհում հայկական շախմատի դեսպան ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ:
-
24.11.2012|
13:31
Ավելի քան 6 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դերա Իսմայիլ Խան քաղաքում՝ շիաների մզկիթի մոտ, տեղի ունեցած պայթյունից։ Զոհերից 3-ը երեխաներ են։ Պայթյունի պահին մզկիթում տեղի էր ունենում կրոնական արարողություն։
-
24.11.2012|
12:57
«Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է երիտասարդ պարողների «Եվրատեսիլ» մրցույթին, որը տեղի է ունենալու Լեհաստանում` 2013-ի հունիսին:
-
24.11.2012|
11:10
Թաիլանդի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային ցույցի մասնակիցների նկատմամբ։ Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնում երկրի վարչապետ Յինգլակ Չինավատի վարած քաղաքականությանը։
-
24.11.2012|
00:22
Օրվա մեջ պատահող իրադարձություններն ընդունեք իբրև գործեր, որ կարող եք կատարել Ինձ համար։ Եթե այդ ոգով շարժեք, ապա ձեր արած բոլոր գործերն օրհնված կլինեն Իմ կողմից։ Այսպես օրվա ծառայությունները Ինձ մատուցելով` դուք մասնակից կդառնաք Իմ կյանքի գործին և կօգնեք Ինձ` փրկելու Իմ աշխարհը։
-
23.11.2012|
22:12
Այսօր նկարիչների միությունում հրավիրվել է քննարկում-ժողով, որի ընթացքում բարձրացվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնում կրթօջախի դասախոս , գեղանկարիչ Դավիթ Դավթյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:
-
23.11.2012|
21:40
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ դին, ափին հայտնաբերվել են նրա իրերը: Կատարվում է հետաքննություն: Կնոջ մահվան հանգամանքները ճշտվում են:
-
23.11.2012|
21:15
2013 թվականից խոշոր կազմակերպություններն ու հիմնարկությունները հնարավորություն կունենան սեփական հաշվետվությունները
ներկայացնել էլեկտրոնային եղանակով (նույնականացման քարտերի միջոցով): Իսկ թե Հայաստանը, իր հեռավոր գյուղերով հանդերձ, ո՞ւնի դրա անհրաժեշտությունը, դա դեռ հարց է: