Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Այդ կապակցությամբ, ասուլիս էր հրավիրել Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է գրաբար Աստվածաշունչ մատյանի նոր համաբարբառը, որը բաղկացած է 1908 մեծադիր էջերից: Համաբարբառը կազմվել է գրաբար Աստվածաշնչի ՀԱԸ 1997-ի հրատարակության հիման վրա:
Այս գիշեր Նյու Յորքի մի շարք թունելներ անցել են ջրի տակ։ Ջրհեղեղն առաջացել է Սենդի փոթորկի հետևանքով։ Մանհեթն թաղամասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Բժեզինսկին արդեն ինչքան ժամանակ նույն բանն է ասում, ու տպավորությունն այնպիսին է, թե ծերուկը կամ կորցրել է աշխարհի ռիթմի զգացողությունը, կամ էլ իր շախմատային «դոսկան»` Մերձավոր Արևելքի խառնաշփոթում:
Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Բանաստեղծ, որ գալիս է 19-րդ դարից: Հայկական մասշտաբներով մեծ բանաստեղծ, բայց այսօր հազիվ թե նրա ծննդյան օրը համաժողովրդական տոնախմբություն դառնա:
-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այսօր ի վիճակի է ինքնուրույն թեկնածուով մասնակցելու նախագահի ընտրություններին: Ավելին, չեմ էլ տեսնում այն թեկնածուին, որին պիտի պաշտպանի: Պարզապես իր դիրքերն ամրապնդելու, համակիրներին ավելացնելու, իշխանությունում շատ տեղեր ունենալու խնդիր է լուծում:
Պարզվում է` դեղերի շուկան շատ ավելի հետաքրքիր ու «քաղաքական» է, քան վերջին շրջանում ծավալվող ՀՀԿ-ԲՀԿ` «դու ո՞վ ես, բա դո՛ւ ով ես. չէ-չէ-չէ` դո՞ւ ով ես» պայքարը:
...թեՀՀԿ ոչ անհայտ, մի քանի հոգուց բաղկացած թևի մոտ, որն ավանդաբար համարվում է երկրորդ նախագահի թև, Դավիթ Հարությունյանն «ահագին տղա է», նաև «ասող» է. կարողանում է «քյալլա տալ», իր տեսակետներն առաջ տանել:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...