Սիրիան ընկավ, որովհետև ներքին դիմադրողականություն չուներ, այդ պետությունը պահպանելու համար ոչ ոք չէր ուզում կռվել։ Արտաքին մեծ սպառնալիքների դեմ կանգնած Հայաստանի դիմադրողականությունը ովքե՞ր են ապահովում...
Վաղնջական ու դեռևս կենդանականին մոտիկ կյանքի ժամանակներից սկսած` մարդկանց ու մարդկային համակարգերը ղեկավարել են ուժն ու վախը, ինչպես նաև հնարամտությունը, զգուշությունն ու պայմաններին հարմարվելը։
Երբ Ռուսաստանը օգնության ձեռք է մեկնում մեկ այլ պետության, բայց վերջինս Ռուսաստանի հետ բարեկամության իմիտացիա է անում, այլ ոչ թե իրական բարեկամություն, ապա ընկնում է Սիրիայի օրը։
Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.
1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը:
Սիրիայում ստատուս քվոյի կամ, եթե կուզեք, ազգային հաշտեցման Աստանայի հարթակը ոչ թե երեք կողմ ուներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, այլ չորս՝ նաև ինքը Սիրիան...
Թուրքական հովանու ներքո գործող, տեռորիստական՝ Հայաթ Թահրիր աշ-Շամ կամակերպության առաջնորդն արդեն հայտարարել է, որ վերադարձնելու են բոլոր տարածքները որոնք օկուպացվել են Իսրայելի կողմից 1967 թվականին, այդ թվում Գոլանի բարձունքները:
2018-ից էս կողմ երբեք չեմ հիացել սրանց կազմակերպած տարատեսակ ու հատկապես ամանորյա շոուներով, ոչ էլ, առավել ևս, մասնակից եմ եղել դրանց։ Հա, էրեխեքին էլ չեմ տարել, որ հետո արդարանայի, ասեի՝ դե էրեխա են, տոն ա...
Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը։ Սա ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գնահատականն է։ Եվ՝ ոչ միայն նրա...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...