Մինչ թերուս Նիկոլը «գեղից-գեղ» ընկած ինչ-որ դասախոսություններ է կարդում, այդ դասախոսությունների մասկանցներին «վարակում» հիմար և վտանգավոր ադրբեջանասիրությամբ և պացիֆիզմով, Ալիևն Ադրբեջանում հանրության մոտ ռազմատենչ հայատյացության մակարդակը հասցրել է անասելի բարձունքների:
Իմ ընկեր թյուրքագետ Varuzhan Geghamyan-ը իր տելեգրամյան էջում https://t.me/varuzhandragoman/2786 հրապարակել է Ադրբեջանում պետականորեն ստեղծված և առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հերթական հոլովակում տեղ գտած քարտեզ, որտեղ կարող եք տեսնել թյուրքերեն տեղանուններ և «Մենք վերադառնալու ենք» կոչը...
Մեր ազգային կյանքը ծանրագույն կորուստ կրեց. հեռացավ մեծանուն մտավորականը, ազգային պայքարի երգիչն ու հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ։
Թեքեյան կենտրոնի ցուցասրահում (Երեւան, Խանջյան 50) բացվեց տեսաբան, լրագրող, նկարիչ Լևոն Լաճիկյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Գյումրի և ավելին» խորագրով:
Սերունդների երգիչը, մեծ մարդը, ուղն ու ծուծով հայը, տիպար դաշնակցականը, ուսուցիչը, ավագ ընկերը, ազգային զարթոնքի շեփորահարը, բոլոր ժամանակներում ոգեշնչողն ու թև տվողը...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...