Հավաքվել են էսօր Նիկոլի մոտ «իրավունքի պահապաններ», որոնց իրավապահ կսեն, ու զեկուցում են (արդեն չի կարելի, բայց Հայաստանի համար լրիվ նորմալ է)` ես ձերբակալել եմ 500 հոգու, ես կալանավորել եմ 1500 հոգու, ինձ մոտ քրեական վարույթներն աճել են 870 տոկոսով, դատի եմ տվել 3 միլիոն մարդու...
Սրանից 10-15 տարի առաջ, երբ հնդկական միգրացիան սկսում էր աստիճանաբար թափ հավաքել մեծամասամբ բժշկականի ուսանողների տեսքով, գրեթե բոլորը դրան լոյալ էին վերաբերվում։ Ոչ մի արտառոց բան չկար՝ արտասահմանցի ուսանողներ էին, եկել էին սովորելու։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներն այսօր Մինսկում կայացած գագաթնաժողովում, ինչպես ենթադրելի էր, առանձին անդրադարձել են Հայաստանի բացակայության, ավելի ճիշտ, Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը բոյկոտելու հարցին, որի վերաբերյալ էր մեր երեկվա հրապարակումներից մեկը:
Կռապաշտությունը կործանարար արատ է։ Այն, զրկելով մարդուն սթափ մտքից, ուղղորդում է դեպի անհայտություն, և քո փոխարեն քո կուռքն է քեզ տանում իր ընտրած ճանապարհով։
Նոր Հայաստանի կենսաթոշակառուն, որպեսզի անխափան ստանա իր հասանելիք կենսաթոշակը, պարտավոր է տարին մեկ անգամ բանկ այցելել և «ներկա ստանալ»: Դրանից հետո բանկը Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ) տեղեկացնում է, որ կենսաթոշակառուն «ողջ և առողջ է»:
«Այդ Լույսն էր ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը Նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին:
Սովորաբար նոր գաղափարները մեզանում բազմանում են գրեթե նույն անվանումով, սակայն մնում են անավարտ ու թերի։ Ինչո՞ւ: Երբ նոր գաղափարները հասունանում են այն աստիճանի, որ դառնում են հասարակության զարգացման անհրաժեշտ պահանջ, այդ գաղափարները միաժամանակ կարող են ծնվել մի քանի հոգու մտքում։ Այս երևույթը հայտնի է հատկապես գիտության պատմությունից։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...